Ցիբուլովնան հանուն նպատակի «տռաս է հանել» իր առաջին հովանավորին

30/12/2017 00:41

Հայկական կինտոն, նույն ինքը Ցիբուլովնան, քաղաքական արենա մտավ քաղաքական ոլորտում ինտրիգների գիտակ ու հեղինակ,  «հրաշամանուկ» Դավիթ Հարությունյանի շնորհիվ: Ինչպես բնորոշ է Ցիբուլովնային՝ ժամանակի ընթացքում նա «հրաշամանուկ-հովանավորին» փոխեց Հովիկ Աբրահամյան հովանավորով:

 

Ժողովորդը այստեղ կասեր. «Ախորժակը ուտելիս է բացվում»: Իսկ Ցիբուլովնայի նմանների պարագայում ախորժակն անհագ է, միշտ հաջողել են ամենատարբեր եղանակներով հագեցնել իրենց «քաղցը»:

 

Անհայտությունից, առանց քաղաքական կենսագրության հայտնվելով ԱԺ փոխնախագահի աթոռին, հիմա էլ նա ԱԺ նախագահի տեղի համար է պայքարում. «Տիրուհու էրված սիրտը չալաղաջի ամենամեծ ու յուղոտ պատառը կուզի»: Ուստի արդեն իսկ լծվել է այնտեղ բազմելու գործընթացին: Ցիբուլովնան արդեն իսկ իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ եթե 2018թ.-ի ապրիլին իրեն «չնվիրեն» ԱԺ նախագահի աթոռը, ապա ինքը նորին գերազանցությունից հետ է պահանջելու ՀՀ արդարադատության նախարարի աթոռը:

 

Այս հանգամանքով պայմանավորված այս օրերին Դավիթ Հարությունյանը ամեն գնով լծվել է, օր առաջ վարկաբեկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Առաջին բացահայտ ինտրիգը տեղի ունեցավ վերջերս,  ԱԺ-ում՝ «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունման ժամանակ:

 

Վերջին ամիսներին Արփինե-Դավիթ զույգը Բաբլոյանի դեմ ընդհատակյա  պայքար է սկսել, ինչպես միշտ դա նրանց համար արդարացի միջոց է, սակայն հանրությունը դա անվանում է կեղտոտ, ճղճիմ ու սրիկային վայել գործելաոճ:

 

Զավեշտներով ու ինտրիգներով հարուստ զարգացումները դեռ առջևում են:

 

Ի դեպ, «ամենազոր» իբրև թե իրավաբան Կինտոն, թուլադի պես ամենուր է, ՀՀ ԱԺ-ում  քվեարկության ժամանակ՝ քվեարկեց, բայց դահլիճում ներկա չէր, Բաբլոյանի հիշատակած նամակն էլ չկար: Չէր կարող լինել, քանի որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ բացակա պատգամավորը այս կամ այն հարցի քվեարկությանը կարող է մասնակցել միայն այն դեպքում, երբ գտնվում է գործուղման մեջ: Դատական օրենսգիրքն ԱԺ-ն  ընդունեց 2017թ.-ի դեկտեմբերի 20-ին, ըստ ԱԺ պաշտոնական կայքի Արփինե Հովհաննիսյանը այս ժամանակ գործուղման մեջ չի եղել (նա գործուղման է եղել դեկտեմբերի  12-17-ը ներառյալ), ինչպես շարունակ պնդում էր Բաբլոյանը: Ներկայացնում ենք ԱԺ կայքէջի տեղեկատվությունն ամբողջությամբ.

«01.12.2017

ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Միգրացիայի հիմնախնդրին նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 7-10-ը ներառյալ Կլուժ-Նապոկա (Ռումինիա) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի, մոնիթորինգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստերին, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին, իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին, միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, մարդու իրավունքների հարցերի ենթահանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (2017 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ), ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանը (2017 թվականի դեկտեմբերի 12-14-ը ներառյալ), Միքայել Մելքումյանը (2017 թվականի դեկտեմբերի 5-7-ը ներառյալ), Էդմոն Մարուքյանը (2017 թվականի դեկտեմբերի 6-8-ը ներառյալ), Նաիրա Զոհրաբյանը (2017 թվականի դեկտեմբերի 7-9-ը ներառյալ) Սամվել Ֆարմանյանը (2017 թվականի դեկտեմբերի 11-13-ը ներառյալ) եւ Ռուստամ Մախմուդյանը (2017 թվականի դեկտեմբերի 11-13-ը ներառյալ)»:

Պատահական չէ, որ ԱԺ-ում կես կատակ, կես լուրջ ասում են. «Առայժմ միայն Ցիբուլովնային է հաջողվում միանգամից մի քանի հովանավորներ ունեալ՝  տարբեր տարիքի և պաշտոնի: Նրան կարելի է լինել և´ բացակա, և´ քվեարկել, և´ հիշեցնել իր մասին»:

 

Անսպառ ու անողոք են Ցիբուլովնայի հնարավորությունները:

Հարցում Արա Բաբլոյանին՝ ի՞նչ հիմքով եք հայտարարել Արփինեյի քվեարկության մասին…

   

Արտյոմ Վարդանյան