Փայլանի տեղը լինեի, առանց ժամանակ կորցնելու կհեռանայի Թուրքիայից

24/12/2017 22:56
Թուրքական հետապնդումների հետեւանքով Հունաստանում ապաստան ստացած ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը անդրադարձել է Կարո Փայլանի սկանդալային հայտարարությանը։ Սեւան Նիշանյանը Twitter–ի իր էջում տեղադրել է Կարո Փայլանի հայտարարության տեքստը, որտեղ Կարո Փայլանը նշում է, որ ըստ հավաստի տեղեկությունների, Թուրքիայից որոշ խմբավորումներ մահափորձեր են կազմակերպելու Թուրքիայից հեռացած ընդդիմադիր մտավորականների դեմ։

«Ես Կարո Փայլանի տեղը լինեի, առանց ժամանակ կորցնելու կհեռանայի Թուրքիայից»,–գրել է Սեւան Նիշանյանը։