ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայտնի հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝Ռոբսոնի դեմ

22/12/2017 21:39
  Ռուսաստանյան РБК-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և նախկին ԽՍՀՄ համրապետությունների 10 քաղաքացիների դեմ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, կապ ունեն քրեական աշխարհի հետ...   Ըստ տեղեկությունների, այդ տասնյակի մեջ են մտնում Կրասնոդարի երկրամասում բավական հայտնի հեղինակություն և գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, Ալիմժան Թոխթախունովը՝ Թայվանչիկը, Զախարի Կալշովը՝ Շակրո Մոլոդոյը և այլն...   ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանյան երկու ընկերությունների՝ "Նովի վեկ մեդիա" և "Սպա-Օտել-Վեսնայի" դեմ ևս...  Այս երկու ընկերությունն էլ պատկանում են Ռոբսոնին...   Վերը նշված անձանց Վաշինգտոնն արգելում է մուտք գործել ԱՄՆ տարածք, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործնական կապեր հաստատել նրանց հետ, իսկ վերջիններիս ֆինանսական ակտիվները ամերիկյան բանկերում սառեցվում են... Հիշեցնեմ, որ Ռուբեն Թաթուլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական էլիտաների հետ... Մոսկովյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Ռոբսոնի հետ բավական մտերիմ է ՌԴ նախաագահ Վլադիմիր Պուտինը...  

Գագիկ Համբարյան