Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները մեզ համար ավելի կարևոր են, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելի ՊՆ

20/12/2017 09:51
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման ռուսական RTV1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը Ադրբեջանի համար է, որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրում է ֆրանսիական «Նոր Յառաջ»-ը: Հաղորդավարի հարցին՝ «միջազգային որոշ կառույցներ Թուրքիայի վրայ ճնշում գործադրելու նպատակով Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին», Լիբերմանը պատասխանել է. «Դա նախևառաջ պատմական և վիճայարոյց հարց է։ Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը վճռական է»։ Այնուհետև նախարարը հավելել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուղղակի կապված է Ադրբեջանի հետ մեր լավ հարաբերություններին։ Անշուշտ, այդ հարաբերությունները մեզ համար շատ ավելի կարևոր են»։