Հրաժարական տու՛ր , թե չէ կնոջդ կրծքերին ձեռք կտան…
Զարգացած երկրում նման սկանդալային ավագանու նիստից հետո, քաղաքի
քաղաքապետն արժանապատվության ու ինքնասիրության
զգացումից դրդված հրաժարական կտար:
Տարոն Մարգարյան
անձը դավանու՞մ է նման արժեքների, իհարկե՝ ոչ: Երեկվա ավագանու նիստին հանրությունն ականատես եղավ մի թունավոր միջավայրի, որի հեղինակն անձամբ ՀՀԿ-ական
Տարոն Մարգարյանն էր:
«Սա անբարոյականություն է» ,-գոռում էր պարոն Տարոնը, երբ «Երկիր Ծիրանի» անդամները հերթական անգամ ընդվզեցին:
Հակադարձ ենք ՏարոնՄարգարյանին ու հարցնենք. «Բարոյակա՞ն է արդյոք թալանը, գողությունն
ու անգործունեությունը, որն իրականացրեցիք
ձեր ղեկավարած 5 տարիների ընթացքում»:
Լինելով թերզարգացած մարդ՝ աշխեկի հոգեբանությամբ միայն միլիոններ յուրացրեցիք, սկսած 2013թ-ից ՝ չապահովելով երևանցիների
համար համարժեք համայնքային ծառայություն,
արդյունավետ աշխատանք, լավ կառավարում:
Հակառակը՝ ՀՀԿ-ի
երբեմնի «պուպուշ» տղան, Երևանի
հերն անիծեց իր անգործունեությամբ՝ արժանանալով համաքաղաքացիների կողմից «Շռեկ» մականվանը:
Ունենալով Կամո Արեյանի նման դասական քծնողի՝ Տարոն քաղաքապետը վաղուց կորցրել
է իրականության զգացումը: Սրան նպաստել է նաև ավագանի ընտրված մտավորականների
հետույքային գործունեությունը, որոնք նյութական
ակնկալիքներից դրդված քծնել ու մեծարել են
անարժան մեկին, որը լոկ մի հատկանիշ ուներ՝
մինուճարն էր երջանկահիշատակի:
Ոգելից խմիչքի սիրահար Տարոնը, ըստ լավատեղյակ աղբյուրների,
քաղաքապետարանում սիրահետում է կադրերի բաժնի աշխատակից ոմն Լուսինեի, ում հետ երկար
ժամանակ է անցկացնում քաղաքապետարանում:
Սա էլ, հավանաբար, ժառանգել է վարչապետ հորից: Հիշու՞մ եք, թե ինչ իրավիճակում ժամանեց շտապ օգնության մեքենան կառավարական շենք՝ փրկելով
վարչապետ Ա. Մարգարյանի կյանքը, որը վտանգված էր անբարո վարքից:
Մինչ օրս, ականատես
բժիշկները թաքուն պատմում ու ծիծաղում
են:
Հ.Գ. Ի դեպ, եթե նկատել եք, Տարոն Մարգարյանի մազերի գույնը
վերջերս փոփոխվել է, իսկը ք…ի գույն ,որը երեկ փորձում էին նետել քաղաքապետ Տարոնի
վրա՝ ի նշան ներդաշնակության…
Ամալյա Սահակյան

- «Ölürüm Türkiyem»՝ թուրքերը Ծիծեռնակաբերդում սպառնում են հայերին
- Կուտակումներ առաջնագծում. Արցախի ԶՈՒ-ն տեղեկացնում է, Բաքուն՝ հերքում
- Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարիոթ հյուրանոցում
- Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին անուն առ անուն ընդդիմադիր գործիչներին հրավիրել հարթակ և ստեղծել «փրկության օղակ»
- Թավշյա հեղափոխությունը և Սերժ Սարգսյանի ճակատագրական սխալը. Ռուբեն Գրիգորյանը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
- Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին
- Վլադիմիր Պողոսյան. Հայաստանում Մայդանը բացառված է
- Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը:
- Ուղիղ միացում
- Երթը հասավ մինչև վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր