Երբ թնդանոթները լռում են, «գեներալները» դառնում են թութակներ

08/03/2018 10:13
Երբ թնդանոթները լռում են, «գեներալները» դառնում  են  թութակներ

Տևական ժամանակ է, ինչ մեդիա դաշտը տորպեդահարում է պալատական  պնակալեզ-քծնողներին՝ արմավիրցի հանրաճանաչ եռյակ Մանվել, Սեյրան, Շմայսին՝ արտահայտելով հասարակության լայն շերտերի տրամադրվածությունները:

Պալատ կոչվածն էլ ինքնին վերածվում է անասնագոմի այս երեքի ներկայությունից, էլ չենք խուսում Հայաստանի մասին, պատկերավոր ասած՝  երկիրը տնքում  է եռագլխանի այս  չարորակ ուռուցքից, որն իր  մետաստազներով տարածվել ու թունավորում է պետության օրգանիզմը:

Այս երեքի խելագար մտքերն ու խոսքերն է՛լ ավելի տխուր  ու թունոտ են դարձնում մեր առօրյան:

Փորձեք պատկերացնել, թե ի՞նչ է կատարվում արմավիրցիների հետ,  որտեղ օր-օրի ծաղկում է թրաֆիքինգը, թմրամիջոցների  առք ու վաճառքը, կավատությունը, հանելուկային գողությունները, առեղծվածային սպանությունները, կոռուպցիան  ու ռեկետը, թալանը , շարքային քաղաքացիների իրավունքների ոտնահարումն ու ստորացումը…  

Դրանց անուններն  են՝  Մանվել Գրիգորյան, Շմայս Առաքել Մովսիսյան, Սեյրան Սարոյան: Ավելորդ է հիշեցնել, որ այս ռազմական Ֆեոդալները բուծվել են  «Վազգենհայրենասիրական» բանդայի արդյունքում, մշտապես եղել են  իշխանական  լափամանի մոտ, թալանելով ՝ հայոց բանակը, բռնաբարելով զոհվածների այրիներին՝  խլելով  զինվորի ծնողի վերջին կոպեկը,    դավաճանելով իրենց սկզբունքներին ու մսաղացին հանձնելով  յուրայիններին:

Ինքնափիառվելու համար մեկնել են սահմաններ՝ հիշեցնելով իրենց  անդեմ գոյությունը:

ԱԺ-ում, բացառապես մի քանիսի,  գործընկերները փախչում են սրանցից՝ հանց վարակի: Այսօր,  ՏՏ-ների ոլորտը տալիս է լայն հնարավորություններ, որպեսզի ցանկացած պահի դիտենք ու ցնցակաթված ապրենք այս ողորմելիների խոսքերից ու գռեհիկ արտահայտություններից, որոնք հնչում են օրենսդրական բարձր ամբիոններից՝  բացասական ուսուցում դառնալով  մեր մատաղ սերնդի համար:

Լա՛վ , սրանց ձեռքը մենք կրա՞կն ենք ընկել:

Ո՞րտեղ է խնդրի  հանգուցալուծումը: Ո՞վ գիտե,թող արձագանքի:

Հ.Գ. Հիշեցնենք, որ  «Հայկական Ժամ»-ը բազմիցս է անդրադարձել վերը նշած կերպարներին ,նրանցից  ստացել սպառնալիքներ , ընդհուպ ընտանիքի անդամների, երեխաների տեսքով:

Անի Մադոյան