Իշխանական միջակությունների ռետինն առ հերոսներ

09/02/2018 18:38
Իշխանական   միջակությունների  ռետինն  առ հերոսներ

Այսօր երկրում դաժան  պատերազմն  ասֆալտի  ու  խրամատի  հերոսների միջև հասավ իր գագաթնակետին:

Ժիրայր  Սեֆիլյան-հերոսին  դատապարտեցին 11 տարվա բանտարկության: Այսպես արտահայտեց  իշխող ռեժիմն իր անողոք վրեժն իր իսկ հերոսից:

Իշխանական բուրգում ծվարած,իշխանությունն  ուզուրպացած ,պետական գողերն այս նույն պահին նշում են իրենց հաղթանակը՝ 11 տարի մեկուսացրած տեսնելով Ժիրայր Սեֆիլյանին:

Իշխանական ռետինը մանիպուլացիոն ձևերով  փորձ է անելու ջնջել հերոսի անցյալն ու խլել նրա դափնիները՝ ի շահ իր բանակից թռածների... 

Տգետ իշխանավորնե՛ր,մարդկային  արժեքներ չկրողնե՛ր,  դու՛ք, որ փող հաշվելուց ու թալանելուց զատ ոչնչի ընդունակ չեք, գիտցե՛ք, դա ձեզ չի հաջողելու:Կյանքը բումերանգ է…

Ասենք դուք ի՞նչ եք հասկանում, չէ՞ որ առաջնորդվում եք միայն   կենդանական բնազդներով,այդ հալով էլ երկիր եք պատանդ պահում,այն էլ ինչ երկիր ,մի ողջ Հայաստան աշխարհ…