Դատապարտյալը ծանրաքարերով երկու ռեկորդ է սահմանել
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիﬓարկի դատապարտյալը կրկնակի ռեկորդ է սահմանել: ՀՀ օլիմպիական կոﬕտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արﬔն Բադեյանի և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 2017 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիﬓարկում դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու եւ այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր ﬔկընդﬔջ աջ եւ ձախ ﬔրկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ:
Ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկվել էին «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեցկացրին ՀՀ օլիմպիական կոﬕտեի Շիրակի մարզի մամուլի կենտրոնից, 2018 թ փետրվարի 9-ին հանձնաժողովը դարձյալ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիﬓարկում էր ավելի ընդլայնված կազմով, այս անգամ արդեն ռեկորդը «Դյուցազնագրքում» գրանցելու նպատակով:
Հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ օլիմպիական կոﬕտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արﬔն Բադեյանը, «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Հայաստանի փաուեր լիֆթինգի / ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, նույն մարզաձևի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը և «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Ղուկաս Ղուկասյանը:
Այս անգամ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել, առաջինը՝ ﬔկ րոպեում 8 կիլոգրամ կշռող մարզական ծանրաքարը 105 անգամ վեր բարձրացնելով, իսկ հաջորդը ՝ 2 ժամում յուաքանչյուր ձեռքում պահած 7 կիլոգրամանոց ծանրաքարը 10 000 անգամ անընդﬔջ բարձրացավ ﬕնչև ուսագոտին:

- «Ölürüm Türkiyem»՝ թուրքերը Ծիծեռնակաբերդում սպառնում են հայերին
- Կուտակումներ առաջնագծում. Արցախի ԶՈՒ-ն տեղեկացնում է, Բաքուն՝ հերքում
- Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարիոթ հյուրանոցում
- Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին անուն առ անուն ընդդիմադիր գործիչներին հրավիրել հարթակ և ստեղծել «փրկության օղակ»
- Թավշյա հեղափոխությունը և Սերժ Սարգսյանի ճակատագրական սխալը. Ռուբեն Գրիգորյանը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
- Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին
- Վլադիմիր Պողոսյան. Հայաստանում Մայդանը բացառված է
- Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը:
- Ուղիղ միացում
- Երթը հասավ մինչև վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր