Ավագանու նիստում քննարկվելու է փողքաղաքապետ նշանակելու հարցը

22/09/2022 14:17
Ավագանու նիստում քննարկվելու է փողքաղաքապետ նշանակելու հարցը

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցը: 
Ավագանու արտահերթ նիստում ընդգրկված է 23 հարց:  
Հարցը պետք է քննարկվեր սեպտեմբերի 13-ին ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստում,

սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված այն չի քննարկվել։