Գործարկել է ապօրինի արտադրամաս, աշխատակիցները ստաժ են պահանջում

22/09/2022 08:56
Գործարկել է ապօրինի արտադրամաս, աշխատակիցները  ստաժ են պահանջում

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում, պարզվում է, երկար տարիներ գործել է ապօրինի շշալցման արտադրամաս, որը պատկանել է Արարատյան  մաքսատան պետին՝ Արմեն Սարգսյանին, ով թաքցրել է պետությունից պետական հարկերը և արտադրամասում երկար տարիներ աշխատած մարդկանց աշխատանքային գրքույքում ստաժ չձևակերպելով, կենսաթոշակի անցնող մարդկանց կանգնեցրել փաստի առաջ։
-ՀՀ մաքսատները գրպանած մեր հայրենակից Արմենը, ներկա պահին, գիշերները  շրջում է մանկապարտեզի տնօրեն կնոջ հետ Բյուրեղավանի թիվ՝ 36, 37․38,,40,41 շենքերով, թակում բնակիչների դռներն ու քվե մուրում, սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների համար,- ասում են բնակիչները,-Մարդիկ կան, որ Արմենից պահանջում են իրենց աշխատած տարիների աշխատանքային ստաժը, հիշեցնում իր խարդախ գործունեությունն ու դուռը շրխկացնում նրա ու կնոջ  երեսներին։
Անի Մադոյան