Անկախը օձունեցի չոբան Մոսոն է, դուք ի՞նչ անկախ

21/09/2022 13:14
Անկախը օձունեցի չոբան Մոսոն է, դուք ի՞նչ անկախ

Որ չեն ասում` անկախ, կամ անկախություն... թեկուզ նախկինում` գլխիս որդերը շարժվում են։
Ինձ մոտ զգացողություն կա, որ մարդիկ անկախ ասելով, պատկերացնում են` Ան֊ԿԱԽ... կախ֊ը մոտներն ասոցացվում է կախաղան բարձրացվելու հետ, իսկ ԱՆ֊ը` քանի դեռ֊ի։ Ըսենց` քանի դեռ իրենց կախաղան չեն բարձրացրել` թոկը գցելով վզները` անկախ են։
Անկախ` պադումայեշ... Ջուրն իտալացունն է, էներգիան` ռուսինը, կոնյակը` ֆրանսիացունը, գազը ռուսինն է, լաբորատորիաները` ամերիկացունը, բժշկությունը` ջհուդինը, ֆինանսը` համաշխարհային բանկինը, ոսկին անգլիացունն է, մոլիբդենը` նեմեցինը...
Կրթական ծրագրերը խիմիչիտ է անում եվրոգոմոպառլամենտը, իրավականը` վենետիկապոռնո ինչ֊որ կառույց։
Վակցինան աստրա է, ճամփեքը` մետաքսաչինական (Որոտանի հատվածը հանձնված ազիկին), կապը ռուսինն է, ինտերնետը` ազիկինը, բենզինը պարսիկինն է, թմրանյութը` աֆղանական, սահմանը ռուսն է պահում, գրանտալափներին Սորոսն է պահում, վիզան ԱՄՆ դեսպանատունն է խփում, պագրանի վերջին պեչատը` ՌԴ պագրանիչնիկը` հաճախ` ուզբեկ, որ անձնագրիդ վրա կնիքը խփելով, նայում է աչքերիդ և ասում`«ԴԱԲՐՈ ՊԱԺԱԼՈՎԱՏ ՆԱՇՈՒ ՍՏՐԱՆՈՒ...»)))։
Այ քո նանը... դու որտե՞ղ ես անկախություն տեսնում...
Անկախը օձունեցի չոբան խեu Մոսոն է. երրորդ դասարանից անկախ է։ Դպրոցում, չցանկանալով ենթարկվել ուսուցիչներին, գժականը խոդ տվեց... երրորդ դասարանի՝ երկրորդ կիսամյակից դուրս արեցին։
Հիմա գյուղի անասուններին սարն է տանում. Չէ՜, ինքը չի խնդրում, այլ իրեն են խնդրում ու հլա լավ էլ վարձատրում, քանի որ գեղի տղամարդիկ հիմնականում խոպանում են... էն մի քանիսն էլ, որ կան` իրենց պալոժ չի։ Մոսոն էլ, հասկանալով, որ իրենից կախում կա` թվեր է, որ կրակում է... հա՜մ փողն են տալիս, հա՜մ խնդրվում, հա՜մ շնորհակալություն հայտնում, որ իրենց տավարը սարն է տանում։

Անձնագիր չունի, ծննդական չունի, սուպերմարկետի` դիշովի բոնուս չունի, վարորդական չունի,, հեռախոս չի պահում... չգիտի, թե երկրի իշխանությունն ով է ու, որ ճիշտն իմանանք` տանձին պետք էլ չի... ինքն է ու իր սարերը։ Ո՜չ մի ընտրացուցակում չկա, ոչ մի պատվաստման խնդիր չունի, ոչ մի բանկոմատի խնդիր չունի, քանզի խալխի ապրանքը սարում կթում է, հեռո տերերին ասում` ես նախկինների մերը` սաղ խոտը չորացրել են ու մինչև դըզվի` նախկինի պես կաթնառատ խոտ աճի` մի 30 տարի պետք է։ Կթած կաթի կեսը որպես կաթ վաճառում է Մարց գյուղի կուպեց Սմբոյին, մյուս կեսը` մածունի տեսքով, տալիս է Կիրովականից եկած խանութպան Վիլենին, փոխարենը վերցնում ինչ սիրտը ուզում է` երշիկ, բաստուրմա, լիմոնադ, լվացքի փոշի... մի մասի էլ գումարն է վերցնում և քյուլլուջեցի մրգավաճառ Սարմենից մրգեր գնում։ Ապրանքին սարում պըտըտելիս էլ` պարապ վախտ, մոշ ու մալինա, հոն ու մասուր է քաղում և դա էլ փոխանակում է տնական` 80 գրադուսանոց մաքուր արաղի հետ` դսեղեցի Լենդրուշին լավ հարիֆացնելով։
Լիսը բացվում է` մի գառ է մորթում ու չի նայում, թե ումն է։ Տիրոջն ասում է` գելը տարավ։
֊Այ տա, բա ո՞նց տարավ... էդ ինչքա՞ն գել կա։
֊Լիքը, նանի ջան... Ես նիկոլի մերը, ինչ եկավ` գելերը շատացան։ Ու հլա մագարիչ էլ անիլ տես, որ գելի հետ կռիվ տալով, երկու ոչխարիդ էլ փրկեցի` իմ արյան գնով ըռխիցը հանելով։
֊Վայ Աստված քեզ շատ օրհնի Մոսո ջան, դու որ չըլեիր չէ` ապրանքը գելը կըտաներ... ան էս մի շիշ արաղն էլ քեզ մագարիչ։
Ըհը, կյանքն ուրախ, ապրուստը` ձրի։ Որ սարում ուզում` քընում է, որ հանդից ուզում` թըթվի ային օին է քաղում` ղանձիլա, բըլդրղանա, բանա...
Այ անկախը Մոսոն է, լա՜վ, գոնե անկախի զգացողություն ունի...Մի կնիկ Լորուտում ունի, մի կնիկ Դսեղում... Կուռթանում էլ էրկու սիրած է պահում...
Թե չէ մեզանից ու Ձեզանից ի՞նչ անկախ... Անկա՜խ... հըմի ասել էի հա՜։
Հո միայն ասելով չի՞... որ ասելով լինե՜ր։

Եթե կուզես, թող այդպես լինի, և թող չուզողն էլ ես լինեմ, բայց, ինչպես կաՍեր բանասաց Կրպոն` «Ջաղացի տակից միայն գոռալով չէ... հլա մին քեզ թափ տու՜ր, ապե ջան..․»։

Արմեն Արգինյան