Որտե՞ղ շեղվեց եւ ի՞նչ հաշվով կավարտվի այս խաղը

20/09/2022 22:30
Որտե՞ղ շեղվեց եւ ի՞նչ հաշվով կավարտվի այս խաղը

Սեպտեմբերի 16-ը, Հայոց Պատմության, վերջին հարյուրամյակի,  ամենաճակատագրական օրն էր․․․
Ենթադրում եմ, որ եռագլուխ ավազակները, բավականին, հետաքրքիր ֆիլմ էին նկարել` բաժանվել ռուսամետ ու արևմտամետ թևերի, Լևոնն էլ որպես պետուշոկ, իբր իրար խիստ թշնամի էին դարձել, միմյանց քարկոծել, թիմային հայհոյանքներ և այլն և այս ֆոնի վրա իրականացվեց «նիկոլոս» սուպերօպերացիան` փորձելով թռչել ռուսների վրայից։

Եվրոպամետ, ամերիկամետ ու ռուսամետ խաղն էլ նրա համար էր, որ եթե հանկարծ մի բան այն չգնար` ռուսամետն անցներ ռուսների կողմը, որպեսզի փրկեր ընդհանուր թիմին և հակառակը...
Իհարկե, այս ֆիլմը լավ օրից չէ, որ նկարել էին. Ենթադրում եմ, որ ինչ֊որ պահի ՀՀ֊ի շահերն այլևս չեն համընկել իր դաշնակցի շահերի հետ, իսկ ավելի ճիշտ` ՌԴ֊ն` իր շահերից ելնելով պարտադրել է ՀՀ֊ին` գնալ տարածքային զիջումների հօգուտ Ադրբեջանի։
Տեսնելով, որ հայկական կողմը խաղեր է անում` 2016թ֊ին հարձակվելու «դաբրո» են տալիս, որ խելքները գլուխները հավաքեն։ Տեսնելով, որ խաղերն այլևս չեն անցնում` որոշում են հաջողություն ասել ՀԱՊԿ֊ին` բռնելով այլ դաշնակցի պոչից, և վերլուծելով նաև առաջիկա 5 տարվա համաշխարհային քաղաքական հնարավոր իրադրությունը, որ ՌԴ֊ն բավականին թուլացած կլինի` մտնելով պատերազմի մեջ Ուկրաինայի հետ ու իրենք էլ արանքը կճղեն և այլն, գնում են հեղափոխության ֆարսի` փորձելով ընդամենը ժամանակ շահել մինչև 2022թ։

Բայց , չնայած նրան, որ ընտրված դերասանն էլ իր ֆռիկների դերը փայլուն է կատարում և բոլորին խաբելով և խոստումներ տալով լավ ժամանակ է ձգում, այնուամենայնիվ, մինչև 2022թ չի կարողանում ձգել... 2020թ֊ին սկսվում է պատերազմ և եռագլխի բախտը չի բերում այնքանով, որ 44 օրյա պատերազմն սկսվում է ավելի շուտ, քան ռուս֊ուկրաինականը, թեև պիտի, ըստ ծրագրի, հակառակը լիներ։
Բայց վստահ եմ, որ այդ հնարավոր տարբերակն էլ են հաշվի առած եղել, բայց որոշել են գնալ մինչև վերջ` մտածելով, որ եթե պիտի տանք, այն էլ պարտադրանքով, գոնե ռուսից ազատվենք, ինչը գոնե մի փոքր հույս կտա, որ հետագայում կորցրածը, կամ գոնե մի մասը հետ կբերենք։
Պարտությունից հետո նիկոլին ավելի ամուր են պահում գահին և սկսվում է շանտաժի սերիան` երկիրը 100%֊ով թեքելով դեպի Արևմուտք` ռուսին հասկացնելով` կա'մ նույն ձևով կօգնես մեզ հետ բերել կորցրածի գոնե կեսը, կա'մ քեզ հաջողություն։
Ինչու գրեցի, որ ճակատագրական օրը սեպտեմբերի 16 էր, քանզի շատերդ ուշադրություն չդարձրեցիք մեկ դրվագի վրա, այն է` վերջին շրջանում ընդհատակ անցած Ալեն Սիմոնյանը հանկարծ խոսեց և դուրս տվեց երկու հիմար մտքեր`
1. Եթե մեր անվտանգությունը չի կարող ապահովել, ապա մենք դուրս ենք գալիս , նամանավանդ, որ Փելոսին հենց դրա համար է եկել։
2. Երկիր են ներխուժել դիվերսիոն երկու խմբավորումներ։
Վստահաբար կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը եռագլխի ամենավերջին մեսիջն էր ՌԴ֊ին։ Նախ Ալեն Սիմոնյանը ԱԺ֊ի ղեկավարն է և, ըստ էության, երկրի ղեկավարը, երկրորդ` իբր նիկոլը հեչ, հիմա այլ ղեկավար է խոսում, որը կփոխարինի նիկոլին` վերջինիս հրաժարականից հետո։
Իսկ ի՞նչ մեսիջ էր ուղարկում Ալեն Սիմոնյանը։
Ենթադրում եմ.
1. Վերջին խոսքդ` կորցրածի գոնե կեսը հետ ես տալի՞ս, թե՞ ոչ։
Եթե այո.
2. ԱԱԾ֊ն կարող էր դիվերսիոն խմբի անվան տակ գըմփոցներ սարքել երկրում` դադարեցնելով Փելոսիի այցը։
Այս մեսիջին ՌԴ արձագանքը չուշացավ։ Այն է` Վ.Պուտինը պատերազմը որակեց որպես ինցիդենտ` տալով հետևյալ մեսիջ պատասխանը` ՀՀ֊ն ՌԴ֊ի շահերի համար որևէ արժեք չի ներկայացնում։
Այսպիսով` ամենայն հավանականությամբ ՀՀ֊ն կլքի ՀԱՊԿը...

Թեև մի փոքր դժվարությամբ, քանզի վերջին շաբաթվա ընթացքում Զվարթնոց օդանավակայանն ընդունել է օրական 2000 ռուսների, բայց վերջին հաշվով կպոկվի ՌԴ֊ից, որից հետո կիկոլը` ավարտելով իր հիմնական դերը, հրաժարական կտա։

Մի երկու քոսոտ ՔՊ֊ական կմնան, որ մաղձն ուղղվի դեպի նրանց և նկկոլը սկսվի մոռացվել... Մի քանիսին մի քանի տարով կդատեն ու վերջ` Конец фильма.
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի հետ կարող եք չհամաձայնվել և պարտավոր էլ չեք։
Հիմա անցնենք երկու օր առաջ արած հրապարակմանս, որ ՀՀ֊ զինված ուժերն առաջիկայում կգրավեն Քելբաջար֊Ֆիզուլի֊Ջուլֆա եռանկյունին։
Եթե մինչ այս սա կանխազգացում էր, հիմա դա ասում եմ վստահաբար, որ տարածաշրջանի խաչմերուկի տերը մենք ենք լինելու և հենց այդ եռանկյունով էլ չոքացնելու ենք շատերին` Արևելյան Եվրոպայից մինչև Մանջուրիա։
Իսկ նրանց ովքեր կասկածում են, կամ ծիծաղում, ուզում եմ ընդամենը մեկ հարց տալ.
֊Դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ քաոսի վերածված , Եվրոպայի զուգարանը դարձած Հունաստանը, որն արդեն կղզիներ էր վաճառում, մի երկու տարում կվերագտնի իրեն, կպատկերացնեի՞ք։

Կպատկերացնեի՞ք, որ վերջին շունչը փչող Հունաստանը երկու տարում իր ռազմական պոտենցիալն այնպես կզարգացնի, որ Թուրքիային ճլոթի կտա, կպատկերացնեկ՞ք...

Ես էլ չէի պատկերացնում, բայց եղավ և եղավ ո'չ թե, որ երկրում գազ, կամ նավթ հայտնաբերեցին, այլ որ ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում։

Իսկ կորցրած տարածքը՞...

Ես հաճախ եմ հիշում 2020թ֊ի նոյեմբերի 9֊ից հետո արված Խաչատուրովի խոսքերը` «Դե տարածքը... Տարածքը միշտ էլ կարելի է հետ բերել...»։ Այո, միշտ էլ կհաղթես, եթե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ես հայտնվում, իսկ ազիկը դեռ շատ է գլխին տալու։
Ես ընդհանրապես տեղյակ չեմ, թե ո՞վ է շախմատիստը, բայց կասեմ հեռևյալը.
Браво, Шлехтер! Браво гроссмейсер! Это была блестящая партия с вынужденным гамбитом.

Արմեն Արգինյան