Ընդդիմությունը և ո'չ միայն ընդդիմությունը լիդեր է փնտրում... Փնտրում են Նիկոլին փոխարինող

17/09/2022 16:19
Ընդդիմությունը և ո'չ միայն ընդդիմությունը լիդեր է փնտրում... Փնտրում են Նիկոլին փոխարինող


Ես երբեմն ապշում եմ, թե այս ուղեղով ազգը ո՞նց է հասել 21֊րդ դար, երբ պատկերացումները, խոսացածը, քարոզածը և ԱՐԱԾ գործը հակասում են մեկը մյուսին, ինչն էլ խոսում է այն մասին, որ ազգի 99%֊ի մոտ տրամաբանություն կոչվածը գտնվում է զրոյական վիճակում, գումարած` գոնե սովորական քթածակի իսպառ բացակայությունը։
Ուշադիր կարդացեք այս տողերը.
Ուրեմն 4 տարի շարունակ ընդդիմությունը և ոչ միայն ընդդիմությունը խոսել է այն մասին, որ իրադարձությունների կանխորոշման, ծրագրավորման և իրականացման գործում մենք ո՞վ ենք որ, մենք չկանք, մենք ոչինչ ենք, ամեն ինչ կախված է համաշխարհային ինչ֊որ կենտրոնների որոշումներից....
Ռուսամետը վստահ է եղել ու դեռ քարոզել, որ առանց ռուսի օգնության մենք կվերանանք, ամերիկամետերը քարոզել են, որ առանց ԱՄՆ֊ի օգնության կվերանանք, ռուսամետն ասել է` սրանց Սորոսը բերեց, սորոսականները գոռացել են, որ ռուսը բերեց....
Նիկոլ են բերել` մտել ես պատի ծակը, նիկոլն ասել է` «Արցախը հանձնելու եմ», քեզ չլսելու տեղ ես դրել, Արցախը հանձնել են` սպասել ես, թե Կրեմլը սրան երբ պիտի հանի, և հակառակը` ամերիկամետերը սպասել են, թե Բայդենը սրան երբ պիտի փոխի։
Նստած միայն գիտակցել ես, ենթադրել ու դեռ քարոզել, որ մենք ո՞վ ենք, որ հարց լուծենք, Թուրքիայի հետ սահմանը պահենք, մենք ո՞վ ենք, մենք ո՞վ ենք, մենք ո՞վ ենք...
Հիմա հարց.
Բա, որ դու «ՈՎ» չես, քո ասելով` ոչինչ ես, քո քարոզելով ուրիշը կարող է փրկել և քո տեղը հարց լուծել, զենք տալ ու իրավիճակ շտկել... Բա, որ այդքանը գիտես, բա ո՞նց է, որ նոր ղեկավար ընտրելու պահը քեզ ես վերապահել ու հենց միա'յն այդ գործում ես փիղ։
Հիմա հակառակ կողմից նայենք.
Եթե քո ասելով, որ 4 տարի ականջս տարել ես... Եթե քո ասելով` նիկոլին օտարն է բերել, ՀՀ ում իրականացվել են դրսի ծրագրեր, դուրսն է բերել, դուրսն է արել և դուրսն է անում ու դուրսն է վերջակետ դնելու, բա այդ դուրսը չգիտի՞, որ եթե այդքանը կարողացել է անել, ուրեմն մի լիդեր էլ կնշանակի... Էլ դու տուտ պրիչոմ, որ դեռ ոգևորվել ես ու դեռ լիդեր ես փնտրում ու դեռ հարցում ես անում ու դեռ հարցադրում ես անում` «Ինչպիսի՞ն պետք է լինի լիդերը»։
֊Այս հարցը ինձ եք տալի՞ս, իմ կարծի՞քն եք ուզում իմանալ, ինչի Դուք չգիտե՞ք, թե ինչպիսին պետք է լինի լիդերը։
Լիդերը պետք է չթողներ, որ նիկոլ գա, լիդերը, երբ կիկոլն ասում էր Արցախ եմ հանձնելու, միտինգ պիտի աներ, լիդերը, երբ Արցախում պատերազմ էր` պաշտպանության գործը պիտի վերցներ իր ձեռքը, լիդերը, երբ կիկոլն Արցախը հանձնեց, այդ գիշեր նիկոլին պիտի կախեր, լիդերը կիկոլին գոնե մի անգամ հրապարակավ դավաճան ասած կլիներ... Լիդերն իր բիզնեսի աշխատակիցներին մասկա չէր հագցնի... ԱՅ ԴԱ ԿԼԻՆԵՐ ԼԻԴԵՐ։


Մի' ոգևորվեք. Ծրագրի տերերն, ինչպես միշտ, Ձեր լիդերներին կրկին խաբել են, թե էսա վլաստի են գալու, որպեսզի վերջիններիս օգտագործեն, իսկ վերջիններս էլ կրկին Ձեզ են խաբել, որ էսա նիկոլը գնալու է և մենք ենք գալու...
Նիկոլն, իհարկե, գնալու է, բայց եկողն արդյո՞ք դուք եք լինելու... Արդյո՞ք քեզ են նշանակելու...
Իսկ եթե կիկոլի պես նշանակվածի մեկն ես, ու նիկոլից ինչո՞վ ես առավել էլի, ինչո՞վ․․․

Արմեն Արգինյան