նիկոլի խորհրդավոր ռեժիսյորն իր շախմատային խաղատախտակին ունի գծած այս եռանկյունին` Քելբաջար֊Ֆիզուլի֊Ջուլֆա

16/09/2022 22:47
նիկոլի խորհրդավոր ռեժիսյորն իր շախմատային խաղատախտակին ունի գծած այս եռանկյունին` Քելբաջար֊Ֆիզուլի֊Ջուլֆա


Ինձ համար իրոք գժվելու աստիճան զարմանալու է այն փաստը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հաջորդ իսկ րոպեին, ՖԲ ամեն երկրորդ գրառումը կոչ էր նիկոլին, որ սգո օր հայտարարի` «Վիժվածք սգո օր հայտարարիր», «Թուրք, սգո օր հայտարարիր» և նմանատիպ գրառումներով պատվել էր ողջ համացանցը։
Արդեն երկու օր է անցել և համացանցում նմանատիպ գեթ մեկ գրառումի չհանդիպեցի, և հարց է առաջանում` ինչու՞։
Մի՞թե 100 և ավելի զինվորի մահը չկա քաղաքացիական 10 մահի չափ, չկա՞...
Ես ավելի շատ հակված եմ այն մտքին, որ մեզ համար ո'չ միայն մահը, այլ, առհասարակ ոչի'նչ չկա...

Մենք` կամա, թե՞ ակամա վեր ենք ածվել ինչ֊որ ուժերի շահերն սպասարկող ինչ֊որ բույսի, կամ` կենդանու...
Եթե կենտրոնից կա հրահանգ` «գործել», ապա կան գրառումներ, իսկ եթե չկան` զրո վերաբերմունք։
Կամ` մի տարբերակ էլ կա. Շատերի դուրը չեկավ, որ զինվորը կանգնեց և «Գրեկի պլանը» հօդս ցնդեց...

Դե չեղավ նախատեսված ծրագրի վերջնական մասը։
Ասեմ Ձեզ, որ թեև Դուք թվաքանակով շատ եք, բայց այդ պլանը չի էլ ստացվելու։ Չէ՛, ոչ թե ինչ֊որ տեղից, ինչ֊որ բան գիտեմ, այլ ես ուղղակի դա զգում եմ...

Այդպիսի կանխազգացում ունեմ։ Իսկ ես միշտ նախօրոք զգում եմ։
Ասեմ ավելին` Գրեկի պլանը ո'չ միայն չի հաջողվելու, այլ հեռու չէ այն օրը, որ հայկական զորքերը` Քելբաջարն ու Ֆիզուլին հետ նվաճելուց հետո, հաղթական շքերթով կմտնեն Ջուլֆա'։
Չէ՛, ո'չ թե կմտնեն միայն նրա համար, որ պատմական հայրենիք են հետ բերում, այլ նրա համար, որ այս եռանկյունին ՀՀ և արցախահայության գոյության համար ունի կենսական նշանակություն` օդ, ջուր և ուղիղ կապ դեպի Պարսից ծոց։
Հիշե՛ք` կա'մ առաջիկա երեք տարում ամեն գնով հետ կբերենք այս եռանկյունին` դառնալով անկախ և հզոր երկիր, կա'մ տեղ չենք ունենա այս արևի տակ` վերանալով որպես ազգ...
Թեև մենք նավթ ու գազ չունենք, բայց շախմատից լավ ենք։
Միայն հուսամ, որ փայլուն դերասան նիկոլի խորհրդավոր ռեժիսյորն իր շախմատային խաղատախտակին ունի գծած այս եռանկյունին` Քելբաջար֊Ֆիզուլի֊Ջուլֆա։
Հ.Գ. Ալիևը ճիշտ է անում, որ Ֆիզուլիում օդանավակայան է սարքում... Հետագայում տարածքը վերահսկելու համար դա մեզ շատ պետք կգա․․․

Արմեն Արգինյան