Կոչ՝ միջազգային հանրությանը․ «Մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում` մարմնի մասնատումներ»

16/09/2022 22:33
Կոչ՝ միջազգային հանրությանը․ «Մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում` մարմնի մասնատումներ»

Հայաստանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․

Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերենով, ռուսերենով և անգլերենով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։

Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։ Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։
Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում` մարմնի մասնատումներ:
Այդ նույն հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»: Այսինքն` հենց նրանք են հանցանքը կատարել:
Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերի մանրամասներն այս հրապարակումով չեն ներկայացվում, դրանք կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին:
Ադրբեջանական զինված ուժերն այս դաժանությունները տեսանկարել են և հատուկ հրապարակել այնպես, որ տարածվի հայկական տիրույթում` մարդկանց ահաբեկելու նպատակով։
Մեր կողմից ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու նպատակ։
Հավաքագրվում և ամրագրվում են նաև քաղաքացիական բնակչությանը հասցված վնասների վերաբերյալ ապացույցները։
Միանգամայն հստակ է՝
Այս վայրագությունները ոչ թե իրարից առանձին հանցանքներ են, այլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության միասնական պետական քաղաքականության հետևանքներ, միասնական շղթայի մասեր։ Խոշտանգողներն անգամ օգտագործում են նույն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի պաշտոնյաները։ Այս քաղաքականությունը ոչ միայն չի դադարել, այլ գնալով ավելի է խորացել՝ հասնելով բացահայտ ֆաշիզմի։ Եվ այս ամենն էլ խրախուսվում է այս հրեշավոր հանցանքների համար բացարձակ անպատժելիությամբ։
Այս իրավիճակում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։
Դա ծառայում է ադրբեջանական շահերին և օգնում նրանց՝ «խաղաղության» շղարշով ծածկելու սեփական նենգ մտադրությունները:


🇺🇸We collect and verify evidence of Azerbaijani war crimes regarding the torture and murder of Armenian servicemen, including videos and photos. Translation from Azerbaijani into Armenian, Russian and English, recording and analysis is carried out.
Research proves that the Azerbaijani soldiers act on the same principle as in April war of 2016 and 44-Day-War of 2020. They act with extreme cruelty, cynically, and with confidence that not only will they not be punished, but they will be praised by their leaders.
For example, in one video, an Armenian female soldier was stripped and tortured, mutilated.
Then Azerbaijani soldiers marked the name of the Azerbaijani special forces – "YAŞMA" or “YASHMA” – on the tortured body of the same Armenian woman and the crimes committed by them.
In the same video, they mention in Azerbaijani that they killed 2 more Armenian female soldiers and show the tortured body of one of them in the nude. The details of both this and other cases are not presented in this publication, they will be presented to the relevant international institutions.
These brutalities were filmed and purposely published through Azerbaijani social media channels so that these videos would spread in the Armenian domain in order to terrorize people.
The purpose of our verifying of evidence that justify the Azerbaijani war crimes is to provide real grounds for the criminal prosecution and punishment of the Azerbaijani authorities.
Evidence on the damage caused to the civilian population is also being collected.
It is absolutely clear:
These atrocities are not separate crimes from each other, but the consequences of the unified state policy of hatred of the Azerbaijani authorities. Those are the links of a single chain. The torturers even use the same expressions as the Azerbaijani officials. Not only has this policy not stopped, but it has deepened, reaching outright fascism. And all of this is encouraged by absolute impunity for these vicious crimes.
In this situation, we should not allow ourselves to be numbed by false pacifism.
It simply serves the Azerbaijani interests and assists them in concealing their own insidious intentions with the veil of "peace".


🇷🇺Мы собираем и закрепляем доказательства азербайджанских военных преступлений, пыток и убийств военнослужащих РА, в том числе видео и фото материалов. Осуществляется перевод с азербайджанского на армянский, русский и английский языки, осуществляется закрепление и анализ.
Исследования доказывают, что азербайджанские военнослужащие действуют по тому же принципу, что и во время апрельской войны 2016 г., 44-дневной войны 2020г. Они действуют с особой жестокостью, цинично, уверенные, что не только не будут наказаны, но и будут восхвалены своими руководителями.
Например, в одном из видео материалов была подвергнута жестокому обращению убитая армянская женщина-военнослужащая.
На теле той же военнослужащей написали название азербайджанской специальной службы: «YAŞMA» или «ЯШМА». То есть, преступления, которые именно они совершили.
На этом же видео на азербайджанском языке отмечается, что они убили еще 2 женщин-военнослужащих и показывают тело одной из них в обнаженном виде. Подробности как этого, так и других преступлений мы здесь не приводим, они будут представлены соответствующим международным структурам.
Азербайджанские вооруженные силы специально снимали на видео эти зверства и публиковали их так, чтобы они распространялись в армянских социальных сетях с целью запугивания людей.
Целью закрепления доказательств, оправдывающих военные преступления Азербайджана, является предоставление реальных оснований для уголовного преследования и наказания азербайджанских властей.
Также собираются и фиксируются доказательства ущерба, причиненного гражданскому населению.
Совершенно ясно:
Эти зверства являются не отдельными друг от друга преступлениями, а следствиями единой государственной политики Армянофобии и ненависти в отношении армян азербайджанских властей. Это звенья единой цепи. Азербайджанские военнослужащие используют даже те же выражения, что и азербайджанское руководство. Эта политика не только не прекращалась, но углублялась, доходя до откровенного фашизма. И все это поощряется абсолютной безнаказанностью за эти преступные действия.
В этой ситуации мы не должны позволить себе оцепенеть от ложного пацифизма.
Это служит интересам Азербайджана и помогает им прикрывать свои коварные намерения пеленой «мира».