Սյունիքը հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին,մեր փրկության սեպն է

15/09/2022 22:23
Սյունիքը հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին,մեր փրկության սեպն է

Սյունիք նշանակում է Սյուներ, դրանք Մայր Հայաստանի սյուններն են,որի վրա հենված է Հայոց աշխարհը...
Պատահական չէ,որ մեր գոյության կռիվը միշտ սկսվել է այստեղից` վաղ ժամանակներից մինչ Նժդեհ(վերջինս ամենաակնառու օրինակն է)։

Դեռ նախարարական շրջանում, ռազմի դաշտ ամենից շատ զորքը Սյունիքն էր դուրս բերում`20.000։ Պատահական չէ,որ արքաներն ամուսնանում էին սյունյաց ազնվազարմ իշխանուհիների հետ,դրանով ամրապնդում էին իրենց դիրքերը և հզորացնում ` բանակը (Փառանձեմ թագուհի`Արշակ ||-ի կինը,ով իր հոր` Անդոկի իշխանի օգնությամբ պարտության մատնեց Շապուհ ||-ին ,և նրան ստիպեցին ճանաչել Հայաստանի անկախությունը,Անիի Մայր տաճարը կառուցած Կատրամիդե թագուհի`Գագիկ |-ի կինը ,Շահանդուխտը`Վահանավանքի կառուցող,և այլք...)
Մովսես Խորենացին վկայում էր,որ Սիսական-Սիսիանը Հայկ նահապետի թոռ` Գեղամի որդի, Սիսակի տիրույթն է եղել,և առնվազն մ թ ա ||-րդ հազարամյակից այստեղ ապրել է Սյունի-Սիւնի ցեղախումբը։ Շատ հին է Սյունյաց աշխարհ և բացառիկ տոկունությամբ օժտված:
Հետաքրքիր է,որ Ս.Ուռումյանն իր "Սյունիքը դիցարան"աշխատության մեջ էթնիկական ծագումից զատ տալիս է հետևյալ բացատրությունը."Մեր եզրակացությունն այն է,որ Սիսուան,Սիսիան,Սյունի-Սիսակն և Սիս արմատը նախնական ծագումով արտահայտել են դիցական իմաստ և նշանակում է ծիսարան կամ զոհարան":
Իսկ եթե այս ամենին գումարենք Աստվածաշնչյան Սիսակ անունը,որ Բաբելոնի բանաստեղծական անունն էր և նշանակում էր արքունական,իշխանական տուն,հստակ է` ինչ ուժ կա այդ լեռներում ծվարած:
Ահա այս հզոր էթնիկական,դիցական,Աստվածաշնչյան ընդհանրության հիմքի վրա `որպես վարչաքաղաքական միավոր բարձրանում է Սյունիքը։

Այնտեղ է մեր գոյության բացառիկ ուժն ու էներգիան ,գուցե ծիծաղելի թվա շատերին ,բայց խորհրդանիշների պատերազմի առումով այստեղ շատ անպարտելիության սիմվոլներ կան...

Չխոսելով Սյունիքի աշխարհագրական դիրքի մասին,արդեն այդ մասին շատ է խոսվել,միայն նշենք `այն հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին,մեր փրկության սեպն է,ռազմաստրատեգիական խաչմերուկ է,որի համար այսօր կռվում են աշխարհի խոշոր խաղացողները...
Հայաստանն իր պատմության ամենակարևոր էջերից մեկում է,և սրանք լոկ խոսքեր չեն...
Հեղինակ` Ա. Ավետիսյան