Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ (տեսանյութ)

13/09/2022 05:47
Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ (տեսանյութ)

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ժամը 04.00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Այս մասին հայտատարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ:
«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ: Դիրքային մարտերը շարունակվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են: