Եղեգիսի համայնքապետն ու «Չեխովի քույրերը»․ կրքերը թեժ են (Տեսանյութեր)

10/09/2022 16:25
Եղեգիսի համայնքապետն ու «Չեխովի քույրերը»․ կրքերը թեժ են (Տեսանյութեր)

Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում, սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ավագանու համամասնական ընտրությունները նախընտրական ֆոնին թեժանում են` ժամ առ ժամ։

Տես՝ տեսանյութերը։


Տեղացիների խոսքերով, ի դեմս ՔՊ-ական մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզի գործող իշխանությունները արշավ են սկսել մրցող կուսակցությունների ավագանու թեկնածուների դեմ։ Որոնց տարբեր իշխանական խողովակներով հարկադրում են գնալ ինքանաբացարկի։


Լավատեղյակ լինելով, թե որքան հիասթափված են մարզի ազգաբնակչությունը քայլիստների գործելaոճից, այստեղ ՔՊ-ն իր ավագանու 26 հոգանոց ցուցակը կազմել է բարեկամներով, քավոր-սանիկներով, փեսա-մորաքույրներով։


Եղեգիսում գործող «Հռիփսիմե» առողջարանային կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը ՔՊ ցուցակի 3-րդ համարը՝ համայնքապետի կնոջ քույրն է։ Իսկ մյուս երեք քույրերը, որոնցից մեկն էլ օրերս հատուկ է  ժամանել ՌԴ-ից, ՔՊ ակտիվիստներ են, ինչպես գյուղերում էին ներկայացնում. Արթուրի՝ ՔՊ թեկնածուի հույսը կինն ու նրա քույրերն են։


Երբ քայլիստները հայտարարում էին, որ բուժհաստատությունները, դպրոցները ապաքաղաքականացված կառույց են, սակայն արի ու տես, որ  այսօր ՔՊ ցուցակում են հայտնվել`  Թառաթումբ, Հորս, Հերմոն բնակավայրերի դպրոցների տնօրենները։

Ցուցակի երկրորդ համարի ավագանու թեկնածու Նարեկ Մարտիրոսյանն էլ ազգաբնակչությանը ներկայանալով, որպես մարզպետի խորհրդական, իշխանական հրահանգներ է տալիս տեղական իշխանություններին քննադատողներին։


Գործող տեղական եւ հայրենական իշխանություններից դժգոհ մարդիկ բազմաթիվ խնդիրներ էին ներկայացնում, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Համայնքապետ Արթուր Ստեփանյանի անտարբեր ու անփույթ աշխատանքային գործելաոճը չեն հանդուրժում մարդիկ, նրան որակելով անզոր եւ խոստումները չկատարող ղեկավարի։
-Զոյայի հրամաններով ու էդ չաշխատած հալով էլ Արթուրը ուզում է նորից ընտրվի, հա՞։ ՔՊ թեկնածուն անճար ա, ժողովրդին տեր էղնող ա պետք։ Մարզպետի հետ Արթուրը փեսա ու մորքուր են խաղում, ամոթա, բա էս երկիրը, որ սենց գնաց կդզվի՞,-տարակուսած հարց են տալիս բնակիչները։  
-Վերջապես լրագրողներ եկան, որ մեր խնդիրները բարձրաձայնեն, թող կամիսիա գա ստուգի, որ Էստեղ օրենք չկա, նայեք գրել եմ, է՞ս է օրենքի մարդկանց գործելաոճը, խնդրում եմ նկարեք, որ տեսնեն։ Համայնքապետի անօրեն գործերը։


Ուզում եմ գնամ վարչապետին տեսնեմ ասեմ, էսքա՞ն էլ անօրեն լինեն ու պատասխան չտան արածի համար։ Եթե սուտ եմ ասում թող ինձ դատեն,-ասաց Արտաբունք բնակավայրի, 2-րդ փողոցի,  7 տան բնակիչ Հախնազարյան Սերգեյը։  
Եղեգիսում գրանցված կուսակցությունները երեքն են՝ «Քաղաքացիական Պայմանագիր», «Վերելք» եւ «Ազատական» կուսակցությունները։ ՔՊ ավագանու ցուցակը գլխավորում է Եղեգիս համայնքի գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանը, «Ազատական» կուսակցության առաջին համարը Շատին համայնքի նախկին համայնքապետ Մամիկոն Սմբատյանն ու Ծառուկ Թադեւոսյանը, վերջինս  «Վերելք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն է։
Հ․Մ․