Նախընտրական Անի համայնք

09/09/2022 12:44
Նախընտրական Անի համայնք

Սեպտեմբերի 25-ին, Անի համայնքում կայանալիք ՏԻՄ ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող «Ազգ-Համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող, գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանը նախընտրական հանդիպումներ է անցկացնում բնակչության հետ։

Միավորված Անիի բնակչությունը քաղաքում եւ սահմանակից բնակավայրերում ուրախությամբ էին հյուրընկալում նրան` բնութագրելով, որպես` գրագետ, բանիմաց եւ ժողովրդավար ղեկավարի։

Արտակ Գեւորգյանը թիմակիցների հետ սեպտեմբերի 6-ին հանդիպումներ անցկացրեց` Աղին, Իսահակյան եւ Լուսաղբյուր բնակավայրերի բնակիչների հետ։ Անտեսելով  վերջին տարիների քաղաքական հալածանքներն եւ հետապնդումները, որոնք արհեստածին բնույթ էին կրում, Ա․ Գեւորգյանը, համայնքապետարանի աշխատակազմի հետ միասին, կարողացավ այնքան բազմաբնույթ աշխատանքներ իրականացնել Անի համայնքում, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավների ժամանակ, տարածաշրջանում վայելում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը։

Անի համայնք եւ 16  բնակավայրեր, որտեղ  բարեկարգվել են ոռոգման համակարգի խնդիրներ, հիմնանորոգվել եւ շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, լուսավորվել են սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բարեկարգվել եւ ասֆալտապատվել են համայնքային գլխավոր եւ երկրորդական ճանապարհները։


Բնակիչները, հանդիպումների ժամանակ, առանց ամպագոռգոռ բառերի  շնորհակալական խոսքեր էին հնչեցնում Ա․ Գեւորգյանի հասցեին։

Իսկ ինչ մտահոգիչ հարցեր ունեին՝ երկար քննարկում էին համայնքապետի եւ «Ազգ-համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների հետ։
-Ինչքան ուզում են քննադատեն ու վատաբանեն, մենք ճանաչում ենք Արտակ Գեւորգյանին, հասարակ մարդուն՝ լսող, օգնող, երիտասարդ, խելացի ղեկավար է։ Վստահում ենք ու հավատում, ավելին չենք ասում,-հավաստիացնում էին մարդիկ։
Արմինե Հակոբյան