Ցախավելին հեծածը դարձյալ Պուպուլիկն է

07/09/2022 12:59
Ցախավելին  հեծածը դարձյալ  Պուպուլիկն է

Կոտայքի Բյուրեղավան խոշորացված համայնքում,  սեպտեմբերի  25-ին, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ 4 առաջադրված թեկնածուներ են առաջադրված։ Գործող համայնքապետ՝ «Միասնություն դաշինք»-ով հանդես եկող Հակոբ Բալասյանը, «Արդար Հայաստան» կուսակցությունից առաջադրված՝ Արմեն Սարգսյանը, հաջորդը ՀՅԴ-ի և ՔՊ-ի թեկնածուններն  են,  որոնց անունները դժվարացան հիշել բնակիչները ։

Ակնհայտ երևում էր, որ Բյուրեղավանում, իշխանական ողջ ռեզուրսն ուղղել են իրենց  ՔՊ-ական թեկնածուին ընտրակեղծիքներով հանդերձ  հաղթանակի համար։ Կեղծարար ճարտարապետը հանրահայտ Պուպուլիկն է, անձնագրով՝ Ռոմանոս  Պետրոսյանը։ Ի հեճուկս, Պուպուլիկի՝ Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր համանքներում բնակչության հետ մասնավոր զրույցներից տպավորություն էր ստեղծվում, որ տեղաբնակներն անտարբեր էին  ՔՊ-ի ջահել թեկնածուի նկատմամբ։ Ըստ տեղաբնակների, վարկաբեկված ու բարոյալքված  Պուպուլիկին ականջալուր չեն լինելու տարածաշրջանի մարդիկ, ավելին, նյարդայնացնող ու զայրացնող է Կոտայքի նախկին մարզպետի ստվերային միջամտությունը՝ Բյուրեղավանի ՏԻՄ ընտրություններում։
Տեղաբնակների խոսքերով, իրենք ընտրելու են գործող համայնքապետ՝ Հակոբ Բալասյանին, որի հետ 14 տարի է, ինչ լծված են համայնքի զարգացման գործով։ Նուռնուս և Ջրաբեր համայնքի բնակիչներն մի մարդու նման նշում էին, որ անհարժեշտ է շարունակել նիհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ու անհապաղ վերակառուցման անհրաժեշտություն կա բուժկետի, գրադարանի, նախադպրոցական քոլեջների, երիտասարդների  տարեցների ժամանցի կենտրոնների։ Գազաֆիկացման ցանցի ընդլայնում։
Բյուրեղավան քաղաքի բնակիչներն էլ շեշտում էին, որ քաղաքի մշակույթային և հոգևոր կյանքի շարունակման ու աշխուժացման խիստ պահանջ կա։Արվեստի դպրոցի համար նոր ու ընդարձակ շինության անհրաժեշտություն կա։ Այս բոլորը  խնդիրների լուծումն առկա է Հակոբ Բալասյանի նախընտրական ծրագրում։
-Մենք լավից բացի վատ բան չենք տեսել մեր համայնքապետից, որին ճանաչում ենք դեռևս Բյուրեղավանի նախկին գործարանում աշխատելու տարիներին։Աշխատող, համեստ, լավ կառավարող ղեկավար է,-հիվանդ եմ ու ափսոս, որ երկար չեմ կարողանում զրուցել, բնութագրել մեր համայնքապետին,-ասում է տեղաբնակ՝ Ռուբիկ Կարապետյանը։ Տես՝ տեսանյութը          
Աշոտ Սարգսյան