Ու՞մ գրպանը գնաց իմ հարկերից մսխված 30 միլիոնը

05/09/2022 09:14
Ու՞մ գրպանը գնաց իմ հարկերից մսխված 30 միլիոնը

Երեկ նկատեցի Երևանի քաղաքապետի` Գյումրիում կայֆերով պարը և մտածեցի.
֊Է հա, ո՞վ լինի, որ չպարի։
Ուրեմն խոտը գիտե՞ք, թե որն է. Խոտը դե էնա, որ անասուններն ուտում են էլի։ Դրա մի տուկն արժե 700֊800 դրամ։ Եթե ինձ չեք հավատում, ապա կարող եք գնալ մարզ և հարցնել` խոտի տուկն ի՞նչ արժե, և Ձեզ կպատասխանեն` 800 դրամ։
Լավ, թող լինի 1000դր։
Կրկին, եթե ինձ չեք հավատում, ապա կարող եք գնալ քաղաքապետարան և գնումների բաժնում հարցնել` այ անբարոյականներ, գազանանոցի կենդանիների համար տուկը քանիսո՞վ եք գնել։ Ձեզ կպատասխանեն` 5300դրամ։
Եվ այլ բան չեն էլ կարող ասել, քանզի փաստաթղթերով այդպես է ձևակերպված։
Կրկին, եթե ինձ չեք հավատում, ապա կարող եք գնալ գազանանոց և հարցնել` էդ անբարոյական քաղաքապետը քանի՞ տուկ է գնել Ձեզ համար և Ձեզ կպատասխանեն` 6500։

Կրկին, եթե ինձ չեք հավատում, ապա կարող եք վերցնել հաշվիչը և հաշվել`
6500×5300=34450000
800×6500= 5200000
34450000֊5200000=29250000
Հարց ԱԾԾ֊ի և Ոստիկանության վեցերորդ բաժնի անբարոյականներին`

Ու՞մ գրպանը գնաց իմ հարկերից մսխված 30 միլիոնը)))
Հ.Գ. Այ տղա, ես չեմ հասկանում` էդ խոտը կետչուպով ու պանրով է եղե՞լ․․․

Արմեն Արգինյան