Կրիմինալը Ակունքում կփորձի խլե՞լ իշխանությունը

04/09/2022 13:41
Կրիմինալը Ակունքում կփորձի խլե՞լ իշխանությունը

Քաղաքական ետնաբեմում խոսում են, որ Կոտայքի Ակունք խոշորացված համայնքում, սեպտեմբերի 25-ին նշանակված ՏԻմ համամասնական  ընտրությունների շեմին, Ակունքում, կիմինալը գլուխ է բարձրացնում։ Զառ համայնքի վարչական ղեկավար՝ Լյովա Խաչատրյանի շուրջ հավաքված քրեական տարրերն անցել են իրենց սև  գործին։

Նպատակը մեկն է՝ խլել իշխանությունը Ակունքը երկարաժամկետ ղեկավարած՝ Հունան Ռուբենյանից։
Ըստ նույն խոսակցությունների, հանցավոր խմբերին ֆինանսավորում է Կոտայքի նախկին մարզպետներից մեկը, ով թաքուն շահեր ու հույսեր է փայփայում Ակունքի հետ։
Սակայն, Ակունքում ու յոթ հարակից համայնքներում հումորով վերաբերվեցին այս լուրին։
-Կոտայքի Հսկան ու Մոսկան են նախընտրական ռինգում,-մեզ հետ մասնավոր զրույցներում ծիծաղելով պատմում էին կապուտանցիները,-Հունանը 75-80 տոկոս ձայներ կհավաքի, խայտառակ պարտության մատնելով Աբովյանի թույների խանութի տիրոջը՝ Լյովային։ Համոզված եղեք, որ կրիմինալն ու հանցագործ տարրերը չեն կարողանա հաղթանակ բերել Զառի վարչական ղեկավարին։ Վերջինիս նախընտրական շտաբի բացման տեսանյութը նայեք, կտեսնեք շատ հանցագործների խմբերի ներկայացուցիչներին, որոնք լծվել են իրենց ֆավորիտին իշխանություն բերելու գործին։ Պետությունն այ այսպես է քանդվում, երբ կրիմինալը  փորձում է թափանցել կառավարման ոլորտ,անցյալ համակարգը՝ ձեզ  վկա։
Իրական ճշմարտությունն իմացեք, մարզի բնակչությանը լայն շրջանակներում առանձնահատուկ վերաբերմունք ու հարգանք կա Հունանի նկատմամբ։ Հունանը պինդ ընկույզ է, նրան ջարդելը հեշտ չէ, մարզում մեր ու մանուկ ճանաչում են ու ընդունում նրան։ Ակունքում, հազարավոր ծրագրեր իրագործած ղեկավար է նա։ Աշխատած երկար տարիների ընթացքում հազարավորների նեղ օրին է հասել ու օգնել։ 
-Լյովա Խաչատրյանը մտածելու տեղ ունի։ Իր վեադասին ու ընկերոջը ՝ Հունան Ռուբենյանին  խփում է մեջքից, դա տղայավարի չի  ու դուր չի գալիս շատերիս։ Մինչդեռ Լյովան  գործունեության ընթացքում, Հունանով  է շատ բաների հասել, ընդհուպ՝ վարչականի ղեկին մնալը Հունանի կամքովա եղել,-ներկայացրեց զրուցակիցներիցս մեկը,-  Հունանի մոտ ինքը շատ փոքր մարդ է,այստեղ բոլորս իրար լավ ենք ճանաչում, կրիմինալ, զենք ու զրահ մեր կամքը կոտրել չի կարող, մենք փորձված թանն անփորձ մածնի հետ փոխոխ չենք,-վստահեցնում  էին մեր շուրջ  հավաքված կոտայքցիները։
ՀԳ Հիշեցնենք, որ այս ամսվա 25-ին, ՀՀ-ի մի քանի համայնքներում տեղի են ունենալու  ՏԻՄ համամասնական  ընտրություններ։
Լ
ուսինե Մարգարյան