Դպրոցի խնդիրներն ու ձեռքբերումները

02/09/2022 22:30
Դպրոցի խնդիրներն ու ձեռքբերումները

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցը, իր բարի ավանդույթներով, նոր ուսումնական տարվա սկիզբn ազդարադեց։ Ծնողները պատմում են, որ նախկինում, դպրոցամերձ տարածքը տնօրինության անտարբերության եւ անբարեխիղճ բնակիչների պատճառով,  աղբավայր էր դարձել։ Հուրախություն մեզ հետ զրուցող ծնողների, մոտ տասը տարի է, ինչ քաղաքի թիվ 32 կրթօջախը, ի դեմս տնօրեն՝ Արմինե Սուքիասյանի եւ ուսուցչական կոլեկտիվի, Գյումրի քաղաքի  օրինակելի դպրոցներից մեկն է դարձել։

Այդ է վկայում տարեցտարի աշակերտների թվաքանակի ավելացումը, աշակերտների տարբեր մրցույթներում մասնակցությունը եւ շրջանավարտների հանրապետության այլ բարձրագույն հաստատություններում ուսանելն է, ինչը  դպրոցում լավագույն դաստիարակություն եւ գիտելիքներ ստանալու խոսուն արդյունքներն են։

2012թ դպրոցում իրականացված շինարարական աշխատանքները, դպրոցի հին պատուհանները նորերով փոխարինելը, տանիքի նորոգումը, մաքրության պահպանումը չի վրիպում աշակերտների, ծնողների եւ դպրոց այցելողների աչքից։
-Դպրոցի տարածքից մենակ երեք-չորս ավտո զիբիլ են տարել թափել, դպրոց բերող ճանապարհն են ասֆալտել քարուքանդ եղած էր։ Կա՞ էդպիսի դպրոց, որ ճանապարհ սարքի, մերն ուրիշ է,-հպարտությամբ նշում  թաղամասի երիտասարդներից մեկը։
Ծնողները դասավանդող ուսուցիչների մասին կարծիքներն հայտնելուց ավելացրին նաեւ, որ կան մանկավարժներ, ովքեր կենսաթոշակային տարիքի են, սակայն դեռ աշխատում են դպրոցում։ Լինում են  անհամաձայնություններ, բայց արագ ձեւով շտկվում են։ Օրինակ բերելով, օրերս տարական դասարաններում պարապող ռուսալ լեզվի ուսուցչուհիներ՝ Մարինա Շակոյանի եւ Սուսաննա Օսիպյանի միջեւ եղած տարաձայնությունները, որն եւս դասաբաշխման պատճառով է եղել, արդեն արագ կարգավորվել է։ Դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանը եւս հաստատեց, որ երկու մանկավարժների միջեւ եղած անհամաձայնությունը կարգավորվել է եւ դասաբաշխումը եղել է այսպես՝ 21 դասաժամ Ս․ Օսիպյանին եւ 23՝ դասաժամ Մ․ Շակոյանին։
-Ես աշխատում եմ հավասարության սկզբունքով, դպրոցի կոլեկտիվի անդամները իրար հանդեպ մեծահոգի են եւ հարգանքով են վերաբերվում միմյանց։ Լինում են նման տարաձայնություններ, որոնք արագ հարթվում են,-պատասխանեց Ա․ Սուքիասյանը։
Դպրոցի արխիվում պահպանվող տեսանյութում մեր զրուցակիցների ներկայացրած շինարարական աշխատանքներն են։
Հ․Մ