Ճանաչե՛ք , դպրոց փակող Հեմոյին

31/08/2022 08:25
Ճանաչե՛ք , դպրոց փակող Հեմոյին

 Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի մեր ընթերցողները հայտնում են մեր կայքին, որ մարզպետարանի նախկին կրթության վարչության պետ՝ Հերմինե Ադամյանը, ով 2015-2017թթ ղեկավարել է մարզի կրթական ոլորտը, նախկին մարզպետի միջոցավ փակել է տվել Զովաշենի դպրոցը՝ վրեժի քիննախնդության պատճառով։ Խմբագրություն այցելած զովաշենցիները, տրամադրել են մեր խմբագրությանը մի խայտառակ տեսանյութ Հերմինե Ադամյանի մասնակցությամբ, որը դեռևս չենք տեղադրի՝ պահպանելով էթիկայի նորմերը։ -Հեղափոխություն արեցինք, որ պատժենք մեզ քերթողներիս, բայց ինչպես տեսնում եք, մարզը թալանած Հեմոն դեռևս ազատության մեջ է ու պատասխան չի տվել իր հանցավոր գործունեության համար,-պատմում են մեզ դիմած զովաշենցիները,- Ավելին, այսօր ֆբ-յան տիրույթում, հանցավոր գործունեություն է ծավալում ՝ ապակողմնորոշելով հասարակությանը։

Ըստ տեղաբնակների, մարզի դպրոցի տնօրեններին կլպած կոռուպցիոներ Հեմոն, նախկինում, մարզի կրթական ուսումնադաստիարակչական ծրագրերը թողած՝ ոսկեղեն ու դոլարներ էր պահանջում դպրոցների տնօրեններից, որպեսզի վերջիններս պաշտոններին մնան և մաղարիչներով մանկավարժներ աշխատանքի ընդունեն։

-Ի դեպ, մարզի դպրոցի տնօրեններից մեկի ամուսինը, ով պետական համակարգում պաշտոնյա էր, զայրանալով անկուշտ ու ագահ կրթության պետի վրա, փորձել է միջամտել ու պատռել Հ․Ադամյանի դիմակը, սակայն տնօրեն կինը խանգարել է ամուսնու ծրագրի իրագործմանը,-պատմում էր Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը։

Հեղափոխությունից անմիջապես հետո, կաշառակեր Հեմոյին խայտառակ հիմունքներով ազատում են պաշտոնից, որի արդյունքում սկսում են ազատ շնչել մարզի պլոկված տնօրենները։

-Թալանչի այս կնոջ իրական պատկերը տեսանյությում է լավ երևում, հրապարակեք, թող հայ հասարակությունը լավ ճանաչի երկրի տզրուկներին ու մարնավաճառներին,-պահանջում էին խմբագրություն այցելած զովաշենցիները։

Հ․ Գ․ Հերմինե Ադամյանի հետ կապվել մեզ չհաջողվեց՝ մեկնաբանելու վերը շարադրածը։

Արամ Նազարյան