Կապուտան․ «Անձրեւ ըլնումա լույս չկա, արեւ ըլնումա լույս չկա»

29/08/2022 08:48
Կապուտան․ «Անձրեւ ըլնումա լույս չկա, արեւ ըլնումա լույս չկա»

Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչները՝ դիմելով HZHAM.am-ին տեղեկացնում են, որ մոտ օրերս պատրաստվում են գնալ Երեւան՝ հանդիպելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ տնօրինության հետ,  իրենց դժգոհությունները հայտնելու համար։
-Մեր գյուղերը ուրիշ գյուղերի նման չեն, հելնեն սրան կպնեն, նրան կպնեն, որ հելնեն ճանապարհ փակեն, բայց հիմա ստիպված գնալու ենք մայրաքաղաք։ Էս գյուղի էլեկտրամատակարարումը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ չկարգավորվեց՝ Կապուտան, Հատիս եւ Զովաշեն գյուղերը անտեսված են կառավարության կողմից։ Անձրեւ ըլնումա լույս չկա, արեւ ըլնումա լույս չկա, քամի ըլնումա լույս չկա, ձյուն էկավ լույս չկա, ի՞նչ անենք։ Մեր գյուղի գիծը ավազահանքերի գծի հետա գալիս։ Քանի տարիա խոստանում են,2-3 կիլոմետր տեղա, չեն ուզում գործ անեն, ընտրությունից ընտրություն եկել են Կապուտան գյուղ,  նույն խնդիրն ենք բարձրաձայնել, կուսակցություններն ու թեկնածուները լսել են խոստացել։ Այ սենց անտեր ու դուս գյուղա Կապուտանը։ Ամեն մեկը գալիս խոսքա տալիս ու ոչ մի բան չի անում։ 1976 թ-ից գազ են բերել մեր գյուղ գազի խողովակներ են բերել,  ով փող ունեցել  նա էլ օգտվել է, հիմա մարդիկ գազի բալոնները դնում են մեքենաները, որ տանեն լիցքավորեն գան։ Պարոն <Գազպրոմը>30 տարի նստած է, որ իր պարտականությունների մեջա մտնում, որ գոնե գյուղացուն օգնեն հիմնական գծից խողովակով բերեն մինչեւ շոչիկ, դրանից են կողմ թող իր գինն առնի, մեկ մետրը 8500 դրամա, մարդ կա 200-300 մետր գիծ ունի, էդ գյուղացին ի՞նչ ունի, որ էդքան փող տա գազ քաշի իր բնակարանը,-դժգոհում են մարդիկ։
Կապուտան բնակավայրի նորակառույց նախադպրոցական հաստատությունը, ըստ տեղացիների պետք է արդեն վաղուց շահագործվեր, սական մինչ օրս չի գործում ։ Ու թեեւ նախկին բազմախնդիր Կապուտանում վերջին տարիների մի շարք ծրագրեր իրականացվեցին, միեւնույն է համայնքաբնակների համար իշխանությունների աջակցությունը խիստ անհրաժեշտ է։ 
-Մեր գյուղի համայնքապետ Հունանն էլ Ռուբինյան շատ է գալիս հետաքրքրվում , ասֆալտներն արեցին, խորքային հորերի հարցերն են լուծում, էս 4 տարվա մեջ շատ գործեր արեց։ Դաշտերում անասունների համար գռներ դրեցին, որ անասուններն դաշտերում անջուր չմնան, բայց, որ էսօր գյուղը խմելու հիմնական ջուր չունի, էդ հարցը չի կարգավորվում լիարժեք ձեւով։ 2 տարի առաջ էս մանկապարտեզը պետք է աշխատեր, ասեմ են էսօր վաղը ու մնացել է սենց էլ։  Երեխներին տանում ենք կողքի գյուղերը, ով մեքենա ունի տանում է, ով չէ զրկվում են երեխաները։ Գյուղը ջուր էլ չունի, խորքային  նասոսներն ա, էն էլ լույսի չլինելու պատճառով չի աշխատումԷսօր գյուղին 1 գրամ ջուր չկա, ժամանակին, որ տեր կանգնեին էս վիճակը չէր լինի։ Խորքային նասոսները ցամաքել են, նորն են բերել եռաֆազ դաժե, նոր հոր են փորել, էսա 20  օրա էդ էլա պրոբլեմ։ Չեն գալիս էդ եռաֆազ հոսանքը տան, որ մարդիկ ջրից օգտվեն։ Մեր սարերից եկող ինքնահոս ջրերն էլ են պակասել, Հատիս, Զովաշեն գյուղեն էլ են ջրից բողոքում, էսպիսի շոգերին խորքային հորերի ջուրն էլ է պակասում, էս ամեն ինը պրոբլեմ ա, բայց այս պրոբլեմները ոչ մեկին չի հետաքրքրում, որ հետաքրքրեր հիմա էսքան խորացած չէր լինի։ Նախկին մարզպետ Ռոմանոսն էլ Պետրոսյան եկավ խոստացավ ու գնաց, որ տեսնում ասում էինք բա պարոն մարզպետ խոստացար, մեզ կանես, ջղայնանում էր թե բա՜ հերիք է ասեք,-ասում են կապուտանցիները։
Մինչեւ գյուղի հոգսերով մտահոգ մարդիկ ներկայացնում էին իրենց մտահոգությունները, համայնքային ծառայող կին աշխատողը հպարտությամբ պատմում էր, որ իրենց գյուղը ջրի խնդիր չունի, իսկ համայնքապետարանի բակում անարգել պտտվող անասունները պատահաբար են գալիս ներս մտնում։ Կապուտանում ապրող անապահով ընտանիքներին էլ համարում էր անբարեխիղճ ու ալարկոտ։   Վերը նշված կնոջ կարծիքով գյուղի կովերը սարերի խոտածածկ տարածքների չորանալու պատճառով են գալիս մտնում համայնքապետարանի տարածքը ու ոչ մի վնաս չեն տալիս։
-Հըլը տեսեք թե ինչ հրաշք ծառներ են մեր ծառները։ Մենք շատ ջուր ունենք ինչի՞ չունենք, լիքը ջուրա Կապուտանում։ Էս գյուղի անապահովներին էնքա՜ն ենք օգնել, որ իրենց բառադի են չեն կարողանում լավ ապրեն, դրա՞ն ինչ անենք,- ուսերը վեր քաշելով եւ իր դատողություններով հիացած ու անվրդով պատասխանեց<պաշտոնական> աթոռին գահած համայնքային ծառայողուհին։
 Հ․Մ