«Անտեր գյուղացին» ու չարդարացված հույսերը

25/08/2022 23:22
«Անտեր գյուղացին» ու չարդարացված հույսերը

Վայոց Ձորի ազգաբնակչությունը, խիստ վրդովված հայրենի իշխանությունների անտարբերությունից ու անգործությունից,դիմել է HZHAM.am կայքին։
-Դե լրագրողներ ջան, ասեք՝
 էս մեր ժողովրդի հալը ինչպե՞ս է լինելու։ Էսքան ժամանակ սենց տարի չէր եղել, որ մի անգամ գոնե կառավարության մարդիկ էսքան անտարբեր ու սառը լինեին ժողովրդի հանդեպ։ Մի օր մեկը չեկավ ասեր՝ այ մարդի՛կ, աշխատո՛ղ, արարո՛ղ, երկիր պահող գյուղացիներ ջան, դուք ո՞նց եք ձեր բերքը իրացնում։ Էսքա՞ն էլ արհամարհանք  սեփական ժողովրդի հանդեպ։ Ով ուզում, ինչքան կարողանում խաբում է անտեր գյուղացուն, էնքան հույսներս մեծ էր, որ մեր պետությունը կհզորանար  ու մեր նման մարդկանց  թիկունքին իշխանավորները կանգնած կլինեին։ Բայց ավելի անօգնական ենք դարձել, մի՞թե պետությունը հնարավորություն չունի, ժամանակին  կազմակերպի գյուղմթերքի իրացումը,-դժգոհում են մարդիկ։

Արմինե Հակոբյան