Ահազանգ․ Քաղաքապետարանի թերացումների արդյունքում տուժում են բնակիչները

15/08/2022 23:43
Ահազանգ․ Քաղաքապետարանի թերացումների արդյունքում տուժում են բնակիչները

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցի բնակիչները՝ ահազանգելով HZHAM.am-ին տեղեկացնում են, որ քաղաքապետարանը տարածքի ծառերի սրսկման աշխատանքները թերի են կատարել։ Ըստ դիմած քաղաքացիների, տարածքի պտղատու եւ դեկորատիվ ծառների վրա բազմացող թունավոր միջատները լցվում են իրենց բնակարաններ։
-Մի քանի ժամանակ առաջ, որ եկել են մեկ կամ երկու ծառ են սրսկել, երբ ասում էինք բոլոր ծառներն էլ սրսկեք էդ միջատները մեզ կուտեն, աշխատողները  ասում էին՝ «մեզ ինչ ասել են, էդ էլ անում ենք»։ Փոխանակ կանաչապատ տարածքներին ուշադրություն դարձնեն, ավելի են անտեսում, եկեք տեսեք թե ինչ անտերություն եւ ամենաթողություն է կատարվում մայրաքաղաքի այս հատվածում,-դժգոհում էին քաղաքացիները։
Արմինե Հակոբյան