Ռուսաստանի Դաշնությունն այս տարի վաճառել է կրկնակի նավթ ու գազ

15/08/2022 17:52
Ռուսաստանի Դաշնությունն այս տարի վաճառել է կրկնակի նավթ ու գազ


Միայն այս տարվա երկրորդ եռամսյակում Սաուդյան Արաբիան` ԱՄՆ միջնորդությամբ, իր նավթը թողած, ՌԴ֊ից գնել ու աշխարհին է վաճառել 647 հազար տոննա նավթ։
Նույն երկրորդ եռամսյակում Միացյալ Էմիրությունները` ԱՄՆ միջնորդությամբ, ՌԴ֊ից գնել ու աշխարհին է վաճառել 1 միլիոն և ավել տոննա մազութ։
Եվ այսպես շարունակ կարելի է թվարկել, թե Ուկրաինայում հատուկ օպերացիան սկսելուց հետո, ԱՄՆ միջնորդությամբ ՌԴ֊ն ինչպես է կրկնապատկել ՌԴ֊ից արտահանվող նավթի և գազի արտահանվող չափերը` ՌԴ ժողովրդին պատկանող էներգակիրների պաշարների մաման լացացնելով...
Եվ այս` ազգային և պետական հանցագործությունը ներկայացվում է որպես Պուտինի և ՌԴ դիվանագիտության սենսացիոն հաղթանակ, փայլուն մշակված մարտավարություն և հորինվում են նմանատիպ լեգենդներ` մասսաների ուղեղները թմրեցնելու համար։
Իսկ իրականում` մինչ հատուկ օպերացիան ՌԴ֊ն արտահանելով կիսով չափ նավթ և գազ, շատ ավելի մեծ կշիռ ուներ աշխարհում, քան հիմա, քանզի վաճառում էր քիչ, բայց թանկ գներով և ամենակարևորը` շանտաժով, որ ամեն վայրկյան վինտիլիը կփակի` Եվրոպային թողնելով անգազ և աննավթ, կարողանում էր ծնկի բերել նույն Եվրոպային։
Միայն այն, որ նախկինում ՌԴ նախագահը հարցեր լուծելիս հանդիպում էր ԱՄՆ նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի և Իսրաայելի ու Իտալիայի վարչապետների հետ, իսկ հիմա վերին էշելոններից իջեցրել են Պակիստանի Նիկոլի և Էրդողանի մակարդակի հանդիպումների, սա արդեն իսկ խոսուն փաստ է ՌԴ կշիռի իջեցման մասին, բայց սա գուցե վիճելի փաստ լինի։
Իսկ անվիճելին այն է, որ եթե նախկինում Եվրոպան էր ՌԴ֊ից նավթագազային կախվածության մեջ, հիմա հակառակը` ՌԴ֊ն է հայտնվել նավթագազային կախվածության մեջ և հայտնվել է այնպիսի վիճակում, որ նույն Եվրոպային ստիպված է վաճառել կրկնակի չափաբաժնով նավթ և գազ` չստանալով նախկինում մատակարարած կես չափաբաժնի գումարն անգամ։ Ավելին` ստիպված է իր նավթն ու գազը այլ երկրների անվան տակ արտահանել, միայն թե երկրի ստաբիլ վիճակը պահպանվի։
Սա էլ խոսում է այն մասին, որ նախկինի պես չի' կարող շանտաժ անել, ավելին` Եվրոպան կարող է Սաուդյան Արաբյայի և Ադրբեջանի դեմ սանկցիա կիրառել, որ ՌԴ֊ի նավթ ու գազն են վաճառում և բոլորին թողնել բորտին։
Ես էլ իմ վարկածը ներկայացնեմ.
Իրականում հե'նց Եվրոպան է իրականացնում փայլուն և մշակված օպերացիա` ՌԴ֊ին երեխայի նման քաշելով մի խաղի մեջ, որից ՌԴ֊ն կարող է դուրս գալ լրիվ կորցրած։
«Շանտա՞ժ ես անում, այ այսպես կմտցնենք մի ապօրինի պատերազմի մեջ, որի հետևանքը կլինի սանկցիաների կիրառումը և որի արդյունքում էլ կվերցնենք կրկնակի նավթ և գազ` վճարելով երեք անգամ քիչ...»։
Եթե նայենք կողքից, թե այս ընթացքում ո՞վ է տուժել, ապա պատկերը հետևյալն է`
1) Եվրոպան ստանում է կրկնակի չափաբաժնով իրեն անհրաժեշտ էներգակիրները` վճարելով ավելի քիչ։
2) Արաբական աշխարհն ու գազային երկրներն իրենց պաշարները խնայում են` չվնասելով իրենց երկրների բյուջեն` այն լցնելով ռուսական էներգակիրների մախինացիայից։
3)ԱՄՆ֊ն կայֆոտ վիճակում է` հա'մ փող է աշխատում, հա'մ ինքն է թույլատրում, որ ՌԴ ապրանքը վաճառվի։
4) ՌԴ֊ն կրկնակի չափով վաճառքի հաշվին կարողանում է պահպանել պետապարատի ստաբիլ կյանքը։
5) Չինաստանը կայֆ լռված զարգանում է Սիբիրի թալանի հաշվին։
Իսկ տուժողն ո՞վ է. Իհարկե ռուս ժաղովուրդը, որի սերունդների համար նախատեսված նավթագազային պաշարներն` օրը ցերեկով` պատերազմի անվան տակ, թշնամաբար քամում են։
Ու հլա սա միայն նավթն ու գազը. Բա թե որքան էլ օգտակար այլ հանածոներ են արտահանվում և փողերը ևս արվում պատերազմի անվան տակ, դա էլ Աստծուն է հայտնի։
Իսկ հասարակ ժողովուրդն ինչու՞ չի նկատում այն իրականությունը, որ այս տարի էներգակիրների արտահանման կրկնապատկում է եղել և տրամաբանորեն կյանքը երկու անգամ պետք է լավացած լիներ, իսկ իրականում լրիվ հակառակ պատկերն է։
Չի' նկատում, քանզի իրականությունը թողած պատմվում են լեգենդներ` պատերազմ է ու էսա տես թե հետո ինչ է լինելու։
Լեգենդն էլ դա ցածր գիտակցություն ունեցող մասսաների համար ատեղծված մի թմրանյութ է, որի օգտակարությունը միշտ պահանջված է եղել... Դարեր շարունակ։
Ոնց են ծնվում այսօրվա լեգենդները. Մի քանի ճարպիկ ռազվեդչիկների` Շվեցի, Կուրղինյանի և նմանների հանձնարարվում է ստեղծել լեգենդի կիսաֆաբրիկատ, որը հղկում են տեղի գիտակները։
Ոնց որ Կրպոն մի լեգենդ պատմի ու Սրվանձտյանցը հղկի...Մոտավորապես այսպես։
Լեգենդ` «Սպասիր և տես, թե Էսա ,թե Լավրովի փայլուն պլանի շնորհիվ ինչ ենք անում»։
Ինչիս է պետք սպասել, եթե կա իրականություն այսօր` ՌԴ֊ից էներգակիրների արտահանումը կրկնապատկվել է, փոխարենը կյանքը երեք անգամ վատացել է։ Վեց ամսում աշխարհի ամենահզոր բանակը կորցրել է մոտ 10 դիվիզիա, կամ ասում են` հինգ բանակային կորպուս` իր տեխնիկայով, բայց հլա նորմալ չի ազատագրել անգամ ռուսներով բնակեցված Դոնեցկն ու Լուգանսկը։ Ամբողջ Ղրիմը ռմբակոծում են և ՌԴ ՊՎՈ֊ն չի աշխատում, ասում են` դու չգիտես։ Աշխարհի հզոր պետությունը 21֊րդ դարում բեսպիլոտնիկ չունի, և խնդրում է Իրանից, ասում են` «Դու չգիտես»։
Միայն ասում են` դու չգիտես ու դրա վրա լեգենդ են հորինում։
Չգիտեմ, չգիտեմ, բայց դե գիտեմ, որ Սիբիրի բնակչության 60%֊ն արդեն կիտայոզ է և Ուկրաինայում հաջողություն ունենալու համար ազգային գվարդիաներ են ստեղծում...Չեչենականը կար, հիմա թաթարական և բաշկիրական ու հետաքրքիր է ու՞մ «հանճարեղ» մտքի էշությունն է ազգային գվարդիաների ստեղծումը, եթե երկիրը հենց դրանք են վերացնելու` Ուկրաինայում կարանտին անցնելուց հետո զենքերն ուղղելով Կրեմլի դեմ։

Հ.Գ. Մի ատոմային ռումբ է ու դեռ դա էլ հարց է` կպայթի՞, թե՞ պուսկի ժամանակ տեղում կպայթի, քանզի դա էլ պիտանելիության ժամկետ ունի։
Լեգենդն այնքան լավ թմրանյութ է․․․

Իջեք երկնքից, կյանքը գնաց...

Արմեն Արգինյան