Փաշինյանը հիմար չէ․ дно-ի ու հակաдноի կիզակետում

14/01/2022 11:16
Փաշինյանը հիմար չէ․ дно-ի ու հակաдноի կիզակետում

Ես բազմիցս ասել եմ, որ փաշինյանը հատուկ աշխատում է պլեբսի վրա:
Նա հիմար չէ, երբ քորում է քիթը, մորուքը, ձեռքերը մաքրում է վերնաշապիկի վրա, մեղմ ասած, փնթիավարի է պահում իրեն, ու այդ ամենը հարյուրավոր տեսախցիկների առաջ:
Նա հոգեկան հիվանդ չէր, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ թափահարում էր մուրճը, գնում մտնում էր տները, օղի լակում իր աջակիցների հետ, օգտագործում «շինել» ու այլ շարիկովյան բառապաշար:
Փաշինյանը հիանալի հասկանում է, թե ով է իր մոլի աջակիցը՝ դա նույն լակող, ձեռքերը փորի վրա սրբող, փողոցում հետույքը քորող, հարևանի «կնգան» վիրտուալ շինող հատակի մարդն է՝ կիսաբաց լուսամուտներում տեսել ենք նմանների:
Ռուսները լավ բառ ունեն՝ дно:
Փաշինյանի մոլի աջակիցը дно-ն է:
Дно-ն ն միայն հատակը չէ, дно-ն հոգեբանական տեսակ է:
Փաշինյանը հիանալի գիտե дно-ին, ճանաչում է նրան հինգ մատի պես: Ու փաշինյանն աշխատում է հենց дно-ի վրա:
Дно-ն փաշինյանի մեջ տեսնում է իրեն՝ իր հայելային արտացոլումը, իրենցից մեկին, իրենց հարազատ հոգու, ով նույնիսկ վարչապետի աթոռին նստելուց հետո մնացել է նույնը՝ հետույք ու քիթ է քորում ՀԱՊԿ ժողովի ժամանակ, շան պես լակում է փողոցում, շարժվում է իրենց նման ու խոսում իրենց հարազատ բառապաշարով:
Փաշինյանը վաղուց ընտրել է նման մարտավարություն, ու նա դրանում հաջողել է՝ նա միշտ ունենալու է дно-ի աջակցությունը:
Փաշինյանն ու дно-ն միաձուլվել են ու միշտ են այդպիսին մնալու:
Իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը իր էլեկտորատին մոտ լինելու համար:
Որքան էլ որ ինքս նյարդայնանամ ու մեղադրեմ ներկայիս ընդդիմությանը, ակնհայտ է մի բան՝ ներկայիս ընդդիմության էլեկտորատը, պայմանականորեն ասած, հակաдно-ն է` հակաժեխը, այն մարդիկ ովքեր արդարացիորեն խորշում են дно-ից ու շատ ավելի կայացած են:
Բայց այս էլեկտորատը շատ բազմազան է ու ոչ միատարր, հակաдно-ն ամբոխ չէ՝ ի տարբերություն дно-ի, հակաдно-ն անհատներ են, իսկ անհատը դժվար է տրվում ազդեցության:
Եթե дно-ի դեպքում քիթ ու հետույք քորելն ու լակելը բավարար են հարազատ հոգի տեսնելու ու հավերժ յուրային դառնալու համար, ապա հակաдно-ի դեպքում դա չի աշխատում:
Հակաдно-ն ունի մտածելու ու վերլուծելու կարողություն, ունի ճաշակ ու ստեղծագործ միտք, ու դժվար է նրանց գոհացնել անգամ ամենագրագետ վերլուծությամբ կամ որևէ բարձրաճաշակ գործով:
Ու ընդդիմության առաջին քայլը պիտի լինի գտնել նման «ոսկե գրաալ» իր հակաдно-ի համար:
Իմիջիայլոց, հակաдно-ից շատերն այս ընդդիմությանն ընտրեցին բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ աջակցում էին նրանց կամ իրենց երազած գործիչներն էին, այլ՝ չունենալով ուրիշ ընտրություն. ընտրեցին մերժման սկզբունքից ելնելով, ի հակակշիռ փաշինյանի՝ հասկանալով, որ այս պահին այսպես է պետք:
Ու հիմա ընդդիմությունը կորցնում է իրեն ձայն տվածներին ոչ միայն այն պատճառով, որ չի փորձում լսել ու հասկանալ նրանց, այլև՝ աններելի պասիվություն է ցուցաբերում:
2021 թվի հունիսի 20-ի ընտրություններին չմասնակցեց մոտ 800 000 ընտրող:
Դա էն հակաдно-ն էր, որ իհարկե ձայն չէր տա дно փաշինյանին, բայց որը նաև չտեսավ այ էդ «գրաալը», որն իրեն կտաներ ընտրության:
ՈՒ հիմա մենք՝ էս ալգորիթմից դուրս ելք փնտրողներս պիտի գտնենք էդ «ոսկե գրաալը» էդ 800 000-ի համար:

Լուսինե Հարոյան Դալլաքյան