Ուզում եք Բաքուն չկրակի՝ սահմանազատում արեք․ Զախարովա

13/01/2022 22:44
Ուզում եք Բաքուն չկրակի՝ սահմանազատում արեք․ Զախարովա

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդներից: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունվարի 11-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքների մասին հարցին:«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի սրմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական «դեղատոմսը» հանդիսանում է սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը, որին կհետևի սահմանազատումը: Զախարովան հիշեցրել է, որ դա ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարի Սոչիում արված համատեղ հայտարարությունում:
Նա կարևորել է համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման համար աշխատանքների ձեռնարկելը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն: