Այսօր Ցեղակրոնության օրն է

13/01/2022 20:28
Այսօր Ցեղակրոնության օրն է

Ի՞նչ է նշանակում ցեղայնանալ` ընդունել ցեղակրոնությունը:
Երբեմն մեզանում, հատկապես նժդեհյան գաղափարաբանությանն ու եզրաբանությանն անծանոթների շրջանում, թյուր կարծիք կա, թե
1. «ցեղ» բառն օգտագործելը վիրավորական է ազգի մակարդակի հասած հայության համար, իբր այդկերպ մենք նահանջում ենք տոհմացեղային ժամանակներ:
- Իրականում նժդեհյան «ցեղն» իր իմաստով նույնական է հենց «ազգի» հետ և բովանդակում է ազգային հավաքականությունը, ազգը` որպես մեծ ու միասնական ընտանիք: Այսինքն, իրականում նժդեհյան «ցեղ» բառը նույնանում է մեր երազած «ազգի» բուն էությանը:
2. ցեղակրոնությունն այլատյացություն (քսենաֆոբիա), ռասիզմ կամ ազգայնամոլութուն (շովինիզմ) քարոզող գաղափարախոսություն չէ:
- Իրականում ցեղակրոնությունը սովորական ազգայնական գաղափարախոսություն է` զերծ որևէ այլ ազգի նկատմամբ ատելության քարոզից: Այն կենտրոնացած է գերազանցապես ներազգային, ոչ թե ազգամիջյան հարցերի վրա. ի մասնավորի, ցեղակրոնությունը քարոզում է անհատի անմնացորդ նվիրվածություն իր ազգին ու ազգային միասնացման, զարգացման և հզորացման գործին:
Այսպես է ցեղակրոնությունը մեկնաբանում Օնիկ Զարմունին` Ցեղակրոնության հիմնադիրներից մեկը, Գ. Նժդեհի գաղափարական ընկերն ու Ցեղակրոն Ուխտեր հայրենատիրական շարժման ղեկավարներից մեկը.
Ա. Հրաժարում կուսակցականութենէ, կողմնապաշտութենէ եւ ուրիշ հայ մը ատելէ եւ անոր հետ պայքարելէ:
Բ. Աշխատիլ ներքին ճակատներու վերացման, ոյժերու եւ գաղափարներու կենտրոնացման, ներքին տկարութեան յաղթահարման:
Գ. Վերանորոգուիլ հոգիով, գաղափարով եւ գործունէութեամբ, հինը չմնալ, ինքզինքը չստորագնահատել:
Դ. Հայ անցեալին հանդէպ պաշտամունք ունենալ, ներկան չարհամարհել եւ փայլուն ապագայ տենչալ եւ անոր համար աշխատիլ:
Ե. Ամէն բանէ վեր նկատել Ցեղն ու Հայրենիքը եւ պատրաստ ըլլալ անոնց համար, անոնց դատին համար մեռնելու: Այս երկու սրբութենէն զատ ուրիշ աստուածութեան չծառայել, եւ միշտ մտովի կրկնել, որ Ցեղիս եւ Հայրենիքիս զինուորն եմ, ես կարող եմ անցնիլ, բայց Ցեղս եւ Հայրենիքս անանցանելի են, ասոր համար ամէն բան կը զոհեմ, որ անոնք յաւէտ կանգուն մնան:
Զ. Կուզեմ ցեղայնանալ, որովհետեւ Ցեղիս միութիւնը, Ցեղիս յառաջդիմութիւնը, Ցեղիս գոյութիւնն ու յաւիտենականացումը այս գաղափարի իրականացումով աւելի կը շահին եւ աւելի կը բարգաւաճին:
Է. Համոզուած եմ, որ ամէն կուսակցական, դասակարգային եւ կրօնական ըմբռնում կարող է պատմութեան անցնիլ, բարեշրջուիլ կամ ձեւափոխուիլ, բայց ցեղային գաղափարաբանութիւնը անմահ է, անանցանելի է եւ անշիջելի է, ան պիտի տեւէ որքան որ տեւէ ինքը` Ցեղը: