Ադրբեջանցիները առեւանգել են Տեղ համայնքի հովվին եւ իր ոչխարներին

13/01/2022 20:17
Ադրբեջանցիները առեւանգել են Տեղ համայնքի հովվին եւ իր ոչխարներին

Ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվի Սուրիկ Մաթեւոսյանին եւ իր ոչխարներին։ 
«Հավանաբար ոչխարներին արածացնելով՝ կամաց-կամաց գնացել ու հասել է սահմանին։ Սահմանի մի կողմում մերոնք են, մյուս կողմում էլ՝  իրենք, անցել է սահմանը, իրենք էլ միանգամից իջել են ու տարել։ Հովիվն ունի 1000 ոչխար ունի՝ երկու մասի բաժանված, երեւի իր հետ 500 ոչխար է եղել»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արավուսի համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։։