Դասակարգային թշնամիները

13/01/2022 19:47
Դասակարգային թշնամիները

Պառակտված եւ երկու թեւի բաժանված հասարակության տիպիկ բնութագիրն է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարները։

Մեկի պապը եղել է կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, ով Խնձորեսկի հասարակության անունից խնդրագիր է գրել Զորավար Անդրանիկին` թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդելու՝ Սյունիքը թշնամուն չհանձնելու համար։


Մյուսի պապը՝ Նիկոլ Փաշինյան ավագը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ եւ նացիստների կողմից կռվել է ԽՍՀՄ-ի դեմ՝ 1943-ին։

Հ․Գ․1 Ժողովուրդն ասում է՝ գենը ատոմային ռումբից ուժեղ է։ Այսօր ականատեսն ենք դառնում երկու գենի՝ հողը սիրող ու պահող լեռնեցու եւ հայրենիքը սեփական շահերի համար դավաճանող ու ծախող երկու անհատի թողած սերնդի միջեւ պայքարին։ 

Առուշ Առուշանյանին, ապօրինի, կալանքի տակ պահելով, Նիկոլ Փաշինյանը բանտարկում է իր պարտությունը։

Հ․Գ․2 Ի դեպ, Առուշ Առուշանյանի գործով հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Գործով դատավոր Գ. Գասպարյանը պետք է մասնակցի նույն օրը նշանակված ՝ Դատավորների ընդհանուր ժողովի։

Ա․ Գրիգորյան