Մեր զինվորները ԱԹՍ-ների դեմ պայքարում են ավտոմատներով (Տեսանյութ)

13/01/2022 17:22
Մեր զինվորները ԱԹՍ-ների դեմ պայքարում են ավտոմատներով (Տեսանյութ)

yerkir.am-ը գրում է․
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները, 2022 թ. հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ, որի ընթացքում, ցավոք, հայկական կողմն ունեցավ 3 զոհ, պայքարում են իրենց գլխավերևում թշչող թշնամու ԱԹՍ-ների դեմ:
Հայ զինվորները փորձում են խոցել թշնամու ԱԹՍ-ները իրենց ամրակցված ավտոմատներով, այլ ոչ թե ՀՕՊ որևէ միջոցով:
2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեցին հայկական բազմաթիվ հողեր, ստեղծված նոր դիրքերը արդեն մեկ տարուց ավել է ինչ գտնվում են ողբալի վիճակում: Բացի հասարակ կահավորանքից, հայ զինվորները չունեն անգամ ՀՕՊ թեթև տեսակի սպառազինություն, անընդհատ երկնքում պտտվող ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:
Իսկ այդ նույն իրականությունում ՀՀ ԱԺ նախագահը, փոխանակ նախաձեռնի դիրքերում կահավորանքի կամ սպառազինության ապահովումը, գնում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ BMW-ով
: