Սահմանին վիճակը կայուն է

12/01/2022 22:24

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի՝ բոլորը ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա շարքային Վահան Բաբայան, նրա մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին է հայտնաբերվել, 20-ամյա շարքային Արթուր Մխիթարյան և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյան՝ 20 տարեկան:
Վահանը թաեքվոնդոյի երիտասարդների առաջնության չեմպիոն էր, Արթուրը` ըմբշամարտիկ, Ռուդիկը` Սմարթ կենտրոնի առաջին շրջանավարտը: Երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի նույն տեղանքում՝ ադրբեջանական կողմի անօդաչուի հարվածի հետևանքով: Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու վիրավորների մասին:

Մինչեւ այս պահը, սահմանին խաղաղ է։ Հատուկենտ կրակոցներ են հնչում թշնամու կողմից։