Առաջիկա մի քանի տարիները կլինեն բնակչության ուղղակի գոյատևման տարիներ

12/01/2022 22:20
Առաջիկա մի քանի տարիները կլինեն բնակչության ուղղակի գոյատևման տարիներ

Երկրի գլխավոր իմպոտենտ Փաշինյանի անտրամաբանական քայլերի պատճառով և հատկապես վերջին`
«Ղազախական ապօրինի արշավանք»-ի հետևանքով սկսում են մարել նույնիսկ «մինիմալ անկախություն» ունենալու շանսերը։
Արդեն կարելի է փաստել, որ համաշխարհային ֆինանսական գիգանտներից մեկը` ՌԵՆԿՈ֊ն հեռանում է Հայաստանից։ Կոմպանիան բոլոր խոշոր ծրագրերը սառեցրել է և հեռանում է Իտալիա։
Սա նշանակում է, որ սպասվող մի քանի հարյուր միլիոն դոլարների ներդրումներն այլևս չեն լինելու, իսկ առավել ցավալի է, որ դրանց առյուծի բաժինը ներդրվելու էր արևային ստանցիայի մեջ, որի արտադրած էներգիան էլ, նախնական պայմանավորվածությամբ, գնալու էր Իրան, որի դիմաց Իրանը փակվելու էր գազով, իսկ սա նշանակում էր, որ Հայաստանը փոքր֊ինչ էներգետիկ անկախություն կարող էր ձեռք բերել։ Բայց դա այլևս չի լինի, քանզի ՌԵՆԿՈ֊ն հեռանում է Հայաստանից։
Եվ բացի այն, որ նոր ներդրումներ չեն լինելու, եղածն էլ, ըստ էության, կործանվում է... Տուրիզմի ոլորտում մենեջերներ են փոխել, որի պատճառով Երևանի մի քանի բարձրակարգ հյուրանոցներում տիրում է իսկական բառդակ...
Կոմպանիայի իտալացի մասնագետները հեռացել են վերջերս, այն բանից հետո, երբ կոմպանիայի գործադիր տնօրեն Ռուբինին հավաքել է տնօրեններին և վարչության պետերին և փոխանցել ՌԵՆԿՈ ընկերության սեփականատեր Գասպարինիի խոսքերը` «Հայաստանը ոչ ստաբիլ երկիր է և այստեղ անելիք չկա...», իսկ տեղացի հազարավոր աշխատողներն առաջիկայում ստիպված կլինեն համալրել գործազուրկների շարքերը։
Եվ այսպես, կամաց֊կամաց իրար հետևից ՀՀ֊ն լքում են օտարերկրյա ներդրողները։ Թե ինչ է լինելու` չգիտեմ, բայց, քանի֊որ, ՌԴ֊ում էլ ահավոր գնաճ է և այն կարգի տնտեսական ճգնաժամի սպասում, որ նույնիսկ ցանկանում են թոշակներից 13% հարկել...

Եվ , քանի֊որ, ՀՀ֊ի տրանսֆերտների առյուծի բաժինը գալիս էր ՌԴ֊ից, կարելի է ենթադրել, որ ՌԴ֊ից եկող տրանսֆերտները զգալիորեն կպակասեն...
Այս ամենն էլ հաշվի առնելով` կարելի է համաձայնել որոշ անալիտիկների հետ և հատկապես` Ֆուրսովի, որ առաջիկա մի քանի տարիները կլինեն բնակչության ուղղակի գոյատևման տարիներ...
Ցավալի է, բայց, գրեթե փաստ։

Արմեն Արգինյան