Հայտնի են այսօր զոհված զինծառայողների անունները

11/01/2022 21:29
Հայտնի են այսօր զոհված զինծառայողների անունները

Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 17։00-ից սկսած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Գեղարքունիքի մարզի Նորաբակ եւ Վերին Շորժայի տարածքում, սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները՝ Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։