Ամանորյա տոներին ընտանիքը զրկված է եղել գազամատակարարումից

10/01/2022 16:07
Ամանորյա տոներին ընտանիքը զրկված է եղել գազամատակարարումից

Դիլիջան քաղաքի բնակչուհի Սեդա Սիմոնյանը տեղեկացնում է, որ ամանորյա տոներին ընդառաջ դադարեցվել է իր բնակարանի գազամատակարարումը՝ 2270 դրամի պարտքի պատճառով։ Ս․ Սիմոնյանի նպաստառու ընտանիքը HZHAM.am կայքին ուղարկած բաց նամակով դիմում է պատկան մարմիններին։
- Հայտնում եմ Ձեզ, որ 2020թ-ի հունիս ամսվա ընթացքում Սուրեն  Մանուկյանը, ով հանդիսանում էր <Գազպրոմ Արմենիա>ՓԲԸ Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի գազաֆիկացնան եւ գազամատակարարման տարածքային տեղամասի հսկիչ, պոկել էր Շահումյան 9 շենքի, բնակարան 20 հասցեի գազահաշվիչի մետաղյա տուփի կապարակնիքը, որից հետո առաջացել էր գազի սպառման մոտ  6957 դրամի պարտք,- գրում է Սեդա Սիմոնյանի դուստրը՝ Լիանա Գրիգորյանը,- Ինչի հետեւանքով, սեպտեմբերի 29-ին, բնակարանի գազամատակարարումը դադարեցվել էր։ Այդ մասին 2020թի հոկտեմբեր ամսին, մայրս՝ Սեդա Սիմոնյանը, Դիլիջան քաղաքի ոստիկանությունում հաղորդում էր տվել եւ մինչ օրս հանցագործությունը չի բացահայտվել։ Պարտքը՝ 6957դրամը մուծվել է, բայց մեզ հայտնի չի եղել թե ու՞մ կողմից, որպեսզի դատարան տրվի, որպես տուժող կողմ՝ մոտ 8 ամիս գազ չենք ունեցել,  տուժը հատուցելու համար։
Ես՝ Լիանա Գրիգորյանս եւ մայրս՝ Սեդա Սիմոնյանը, հանդիասնում ենք նպաստառու ընտանիք։ Ես 3-րդ խմբի հաշմանդամ եմ, հայրս զինվորական է եղել, մի քանի տարի է մահացել է, իսկ մայրս թոշակռու է, ինսուլտ խփած, եւ Դիլիջան քաղաքում տարիներ շարունակ այս հանգամանքը հաշվի չի առնվել, հաշվարկվել է կլոր գումարով, իսկ վերջին ժամանակներս՝ 100 դրամով, գազի 1խմ․ սակագինը։ 2020թ-ի սեպտեմբերի 29-ին մեր բնակարանի գազամատակարարումը դադարեցվել էր հսկիչ՝ Վարդան Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից,  6957 դրամ գոյացած պարտքը մենք չենք մուծել, քանի, որ դա մեզ չէր վերաբերվում։ Գազը մատակարարել է Վ․ Հովհաննիսյանը 2021թ-ի մայիս ամսին, իսկ  2020թ-ին գազի սպասարկման պարտքը մինչ անջատելը՝ 10.06. 2020թ-ին, 2250 մուծել ենք Հայփոստ-ում։ Այն մուծում ենք 6 ամիսը մեկ անգամ։ 2021թ-ի դեկտեմբերի 20-ին,  2-րդ անգամ մեր բնակարանի գազամատակարարումը դադարեցվել է հսկիչ՝ Վ․ Հովհաննիսյանի կողմից, կրկին գոյացել է սպասարկման պարտքը, որն անօրինական է, քանի, որ մոտ 8 ամիս գազ չենք ունեցել։ Վ․ Հովհաննիսյանը մորս Ս․ Սիմանյանին փողոցում սպառնացել է ասելով, որ, եթե  սպասարկման 2250 դրամ պարտքը չմուծես, գազամատակարարումը կդադարեցնեմ, ասել է Հայփոստ-ում մուծիր, գումարը նստել է։  Իսկ 6 ամիս հետո, սպասարկման պերտքը չեն մուծի, ասելով, որ համակարգչով 19․ 05․ 2021թ․ մուծվածը կտեղափոխի 2021թ․ դեկտեմբեր ամսված փոխարեն 2270 դրամ, սակայն ապարդյուն։  Ներկայանալով Տավուշի ԳՀՏՏԾ Դիլիջանի տեղամաս, այս մասին տեղեկացրինք, աշխատակից Սոնան պատասխանեց, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք, Գազպրոմն է պատասխանատու եւ մեզ տվեց Տավուշի ԳՀՏՏԾ Դիլիջանի տեղամաս 003659  աբոնեմենտական համարի շրջանառու ամփոփագիրը, ըստ ամիսների կեղծած, որտեղ նշված է <Փակ դուռ> բնակարան։  Գազը դադարեցված ժամանակ սպասարկող Վարդան Քոթանյանը եկել է մեր բնակարան եւ մորս՝ ստորագրել է տվել եւ բացատրելով, որ գազը դադարեցված է, դրա համար ստորագրիր։ Մինչ այդ մենք նամակ ենք ստացել <Գազպրոմ Արմենիա> Տավուշի ԳԳՄ տնօրեն Վ․ Այդինյանից, նախազգուշացում, որ ներտնային գազի սպասարկման պարտքը 2270 դրամը, եթե 3 օրվա ընթացքում չվճարելու դեպքում կդադարեցվի գազամատակարարումը եւ կվերականգնվի գումարը դատական կարգով։ Այդ ժամանակ, ես զանգահարեցի Վ․ Այդինյանին, տեղյակ պահեցի այս ամենի մասին, նա պատասխանեց, որ մենք նամակ չենք ուղարկել, ձեզ կզանգի, կամ կմոտենա, խնդրում եմ կպատասխանեք։ Այնինչ հսկիչ Վ․ Հովհաննիսյանը  գազամատակակարումը դադարեցնում է, մեկ այլ անձի հետ, որը բջջային հեռախոսով նկարում էր մորս եւ ինձ։ Դրանից հետո ներկայացել ենք Դիլիջանի Գազպրոմի տնօրենին, այս ամենը տեղյակ պահելով, Հայփոստ-ի անդորագիրը ներկայացնելով, ինչպես նաեւ ԳՀՏՏԾ-ի կողմից տրված ամփոփագիրը։ Նա դրանց ուշադրություն չդարձրեց, ասաց գնացեք, ձեր հարցերը լուծեք Այդինյանի հետ, որից հետո զանգահարեց համակարգող՝ Աշոտին, ով տեղում չէր, ասաց քաղաքացիներին է սպասարկում եւ կներկայանա ժամը 15․00-ին։ Մոտ մեկ ժամ սպասել ենք չի եկել, ասացին էլ չի գալու գնացել ենք տուն։ Դիլիջանի Գազպրոմ-ի աշխատակիցը տեղյակ պահեց, որ համակարգչում նշված է, որ գազի կետը 1 է ցույց տալիս եւ ոչ թե 2 կետ։ Հարց է ծագում,  թե որտեղ է մնում Հայփոստ-ով  տարիներով վճարված սպասարկման գումարները, որ նշված է 2 կետ, Տավուշի ԳՀՏՏԾ Դիլիջանի տեղեկանքում, որտեղ էլ նշված է կեղծիք Փակ դուռ> բնակարան, եթե մենք ամիսներ շարունակ վճարել ենք կոմունալ բոլոր վարձերը՝ ջրի, էներգիայի, հեռախոսի։
Տեղեկացնում եմ նաեւ, որ 2021թ դեկտեմբերի 30-ին Վ․ Հովհաննիսյանը փողոցում մոտենալով ինձ ասաց, որ 2270 դրամը մուծեմ, որ գազը միացնի։ Ես պատասխանեցի, որ անօրինական մուծել ես տվել այդ գումարը,  համակարգչով տեղափոխի դեկտեմբեր ամսի սպասարկման պարտքի վրա, որը նույնպես պատասխանել էր ԳՀՏՏԾ-ի սպասարկող Վ․ Քոթանյանը, որ ինքը գործ չունի։ Ասում էր, որ Վ․ Հովհաննիսյանին ասենք, թող իր սխալը ուղղի, որ այդ գումարը չպետք է մուծվեր, քանի, որ իր մոտ է նշված, որ մեր գազը դադարեցված է եղել, ասաց, որ համակարգչով նշված, մուծված գումարը թող տեղափոխի 2021-ի դեկտեմբեր ամսի վրա։ Իսկ Վ․ Հովհաննիսյանը պատասխանել է, որ լավ եմ արել գազը դադարեցրել եմ , ձերա աչքն էլ հանել եմ, բայց դուք էլի ձեր էն եք քշում։ Վ․ Հավհաննիսյանը Շահումյան 7,9, տարածքում ապօրինի գազի գծեր է միացրել, որոնք մուծումները վճարում են չնչին գումարներ,  30, 40․ 000 դրամի փոխարեն եւ մեր նմանների վրա ապօրինի գումարներ, պարտքեր են բարդում։ Խնդրում ենք ներկայացուցիչ գա եւ մենք ցույց կտանք տվյալ բնակարանները։
Լիանա Գրիգորյան

ք․ Դիլիջան Շահումյան 9 շենք․ 20 բնակարանի բնակչուհի/ բջջ․ 094 433 347/։

10.01.2022թ