Ընտրություններին ամենացածր՝ 2227 ձայն ստացած Դավիթ Մինասյանն ընտրվեց համայնքապետ․ «Ապրելու երկիրը» կդիմի դատարան

10/01/2022 15:02
Ընտրություններին ամենացածր՝ 2227 ձայն ստացած Դավիթ Մինասյանն ընտրվեց համայնքապետ․ «Ապրելու երկիրը» կդիմի դատարան

««Ապրելու երկիր» կուսակցությունը դատարան կդիմի՝ վիճարկելու Փարաքարում երեկ տեղի ունեցած նիստի իրավազորությունը»,- ասել է կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղին ունեցած նիստին Դավիթ Մինասյանը՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ավագանու բոլոր 11 անդամների կողմ քվեարկության արդյունքում ընտրվեց համայնքապետ։ 
Նիստի սկզբին ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները հայտարարեցին, որ վայր են դնում իրենց 10 մանդատներն ու լքեցին նիստերի դահլիճը: 
Փարաքարում հնգամյա կառավարման առաջին կեսն իրականացնելու է Դավիթ Մինասյանը, իսկ մյուս կեսը՝ ՔՊ համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Վաղը չէ, մյուս օրը հանդես եմ գալու հայտարարությամբ։ Օրինականությունը պահպանելու համար միանշանակ դատարան դիմելու եմ։ Եթե ես մի բան նկատել եմ, որ անօրինական է եղել, անպայման դատարանը պետք է դրա պատասխանը տա։ Ինձ համար շատ կարևոր է դատարանի կարծիքը։ Նիստն անօրինական է եղել», - եզրափակեց նա։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ «Ապրելու երկիր»-ը ստացել էր 4673 ընտրողների քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2227, ՔՊ-ն՝ 2609 քվե։