Գանձակն անհանգիստ է․ Սպասվող փոփոխությունից մտահոգված են

20/12/2021 23:34
Գանձակն անհանգիստ է․ Սպասվող փոփոխությունից մտահոգված են

Գեղարքունիքի Գանձակի բնակիչներ՝ Յուրիկ, Լևիկ Գրիգորյանները, Ռոմիկ Հակոբյանը և այլոք, հայտնում են մեր կայքին, որ մարզպետ՝ Կարեն Սարգսյանը, հոկտեմբերի 27-ին, Գանձակ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակել Միքայել Միքայելյանին, ով հայրենի գյուղում բարերարի համբավ ունի։

-Մ․Միքայելյանն այս երկու ամսում հասցրել է երաժշտական դպրոցին, բյուջեով նախատեսված միջոցներով՝ 10 շերտավարագույրներ հատկացնել։ Մանկապարտեզում լուծել է տաք ջրի և ջրահեռացման խնդիրը, փոխել է խնդրահարույց մեկ դուռ։ Համայնքի դպրոցների շինաշխատանքների համար երկու անգամ 950 հազարական գումարներ է փոխանցվել անցյալում կնքված պայմանագրերի դիմաց։ Հարթեցվել ու խճապատվել են մի շարք փողոցներ։ Օգնություն է հատկացրել սոցիալապես խոցելի խավին,- իրար հերթ չտալով հայտնում էին գանձակցիները,-Լուր է տարածվել համայնքում, որ հնարավոր է, որ համայնքների խոշորացման պատճառով վարչական ղեկավար չնշանակվի Մ․Միքայելյանը,-պատմում են մեզ դիմած մարդիկ,-Գանձակում անհանգիստ են այս առումով։ Մենք, մարզպետի ճիշտ նշանակումը ուրախությամբ ընդունեցինք, բայց հիմա տարբեր լուրեր են պտտվում, չենք հասկանում, ի՞նչ կլինի։ Լավ կլիներ էլ փոփոխություն չլիներ՝ Միքայել Միքայելյանը մնար,-պնդում էին գանձակցիները։

Հ․Գ․ Գանձակում, խնդրին լավ ծանոթանալու համար, զրուցեցինք այլ բնակիչների հետ ևս։ Մարդիկ, մեծամասամբ լավ էին խոսում իրենց նոր ժամանակավոր պաշտոնակատարի մասին։

-Շատ հասնող մարդ է, բերանում չէ բառը չկա։ Կօգնի, միայն դիմիր,-ասում էին տեղաբնակները,- Մտքով ճկուն է, խորաթափանց ու գործունյա տղա է։ Ժամանակին թերթերով սուտ բաներ գրվեց նրա հասցեին։ Համայնքը փոքր ընտանիք է, այստեղ բոլորը լավ են ճանաչում մեկմեկու,-այսպես էին խոսում հայրենակիցները Մ․Միքայելյանի մասին։

Գ․ Մացակյան