Ամասիայում նոր ընտրություններ չեն կայանա

18/12/2021 22:47
Ամասիայում նոր ընտրություններ չեն կայանա

Շիրակի մարզի խոշորացված Ամասիա համայնքում, նորընտիր իշխանությանը կազմը մնում է անփոփոխ։ Այն կշարունակի ղեկավարել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նորաստեղծ Ամասիա-Արփի դաշինքի ՏԻՄ ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Ջեմմա Հարությունյանը։ Համայնքապետի պաշտոնի շուրջ ստեղծված անհամաձայնությունները եւ ՔՊ-ական ավագանիների 6 մանդատներից հրաժարվելը՝ ցանկալի արդյունք չտվեց վերջիններիս համար։ Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ՝ Արթուր Խաչատրյանը նիստ է անցկացրել՝ Ամասիա-Արփի դաշինքին հանձնելով 6, իսկ ՀՀԿ-ին՝ 3մանդատ։ Ամասիայում նոր ընտրություններ չեն կայանա, ՔՊ-ականների գրանցումը իրենց դիմումների համաձայն համարվել է ուժը կորցրած։
Ընթերցողին հիշեցնենք, որ Ամասիայում ընտրություններին մասնակցող ՔՊ-ի ՏԻՄ ավագանու ցուցակը գլխավորում էր Մերգել Ղարիբյանը, ՀՀԿ-ին Արթուր Մերքումյանը, իսկ Ամասիա-Արփի դաշինքի առաջին համարը զբաղեցնում էր Ջեմմա Հարությունյանը։
Հ․Գ Տարածաշրջանում մարդիկ իրենց վստահության քվեն տալով Ամասիա-Արփի դաշինքի եւ ՀՀԿ ավագանիներից կազմված գրագետ եւ աշխատանքային փորձ ունեցող կադրերին, ապագայում նրանց հետ մեծ հույսեր են կապում։ 
Արմինե Հակոբյան