Ծեծել են Փամբակի օպերատորին․ Գիշերային հարձակում

05/12/2021 13:17
Ծեծել են Փամբակի օպերատորին․ Գիշերային հարձակում

Գեղարքունիքի մեր լրատուն հայտնում է․ որ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ թեկնածու՝ Արամ Մելքոնյանն այս գիշեր, իր մանկլավիկների հետ, բանդային հարձակում է գործել Վարդենիսի փախստաբնակ՝ Փամբակի վարչական ղեկավարի օպերատորի վրա՝ դաժանաբար ծեծելով արյունալվիկ արել ու գոռացել, որ դուք բոլորդ գյալմաներ եք։
Գոռգոռոցներից արթնացած փամբակցիները, հարձակման փաստից կատաղած, համախմբվել ու ծեծի են ենթարկել Վարդենիսի ՏԻՄ թեկնածու՝ Արամ Մելքոնյանին ու իր զինված խմբի մարդկանց։
Ըստ մեր լրատուի,գազազած ու վիրավորված փամբակցիները ծեծելով քշել են գիշերային անկոչ հյուրերին հարևան  Դարանակ գյուղի մատույցները։ Արթնացած դարանակցիները միացել են դրկից գյուղացիներին ու միահամուռ շան սատակ արել Նիկոլի կադրի ու իր բանդային։
Հ․Գ Ըստ մեր լրատուի, օպերատորի ծեծի պատճառն ընտրական բնույթ ունի, սակայն վեճը շիկացել է, երբ Վարդենիսի քաղաքապետն ու իր բանդայի մասնակիցները գյուղացիներին անվանել են՝ գյալմաներ։
Ամալյա Սահակյան