Ադրբեջանի զինվորականները սպանել են 65-ամյա արցախցուն. Արցախի ԱԱԾ

04/12/2021 00:55
Ադրբեջանի զինվորականները սպանել են 65-ամյա արցախցուն. Արցախի ԱԱԾ

Այսօր, կեսօրին, Արցախի ԱԱԾ-ն  հայտնել էր, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց․
«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են», - ասված է տարածած հաղորդագրությունում։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի, դեպքի հանգամանքները արձանագրել են արցախյան կողմում տեղադրված տեսախցիկները: