Միջադեպ՝ Նոր Հաճնում․ Թեկնածուն շաքարավա՞զ է բաժանում

04/12/2021 00:24
Միջադեպ՝ Նոր Հաճնում․ Թեկնածուն շաքարավա՞զ է բաժանում


Այսօր, ՀՀ կառավարության մեր լրատուն հայտնեց , որ Ռոմանոս Պետրոսյանը հրահանգել է Նոր Հաճնի ՏԻՄ ՔՊ թեկնածու  Վարդան Պապյանին, գիշերը՝ մթության քողի տակ, ընտրակաշառք բաժանել խոցելի խավերին՝ շաքարավազի տեսքով։
Քիչ առաջ, ժամը 22․40-ին, Վարդան Պապյանի մարդիկ, երեք հոգով, խոչընդոտեցին՝ թույլ չտալով նկարահանել շտաբի մուտքի մոտ հավաքված մարդկանց, որոնք հերթ էին պահում՝ շաքարավազ ստանալու համար։
Մինչ նկարահանման տեսխցիկը կմիանար, երեք տղամարդիկ մոտեցան լրագրողիս ավտոմեքենային՝ թիկունքով փակելով տեսադաշտը։


-Դուք իրավունք չունե՛ք մեզ նկարելու,-գոռաց ավտոմեքենայի դուռը պահած, լուսանկարի մարդը։
-Մի խոչընդոտեք մեր աշխատանքը, ետ քաշվեք՝ նկարում եմ։
Րոպեներ անց, շտաբի մուտքը հերթը չքվեց։
Վարդան Պապյանի մարդիկ չեզոքացրեցին ընտրակաշառքի կադրերը, որոնք չհայտնվեցին ՀԺԱՄ-ի տեսախցիկում։
Փաստենք, որ վատ չաշխատեցին Պուպուլիկի համախոհները։
Հ․Գ․ Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը։ 
Ամալյա Սահակյան