Կազմակերպված կառավարման արդյունքը զարգացող համայնքն է․ Գուրգեն Մարտիրոսյան

03/12/2021 23:44
Կազմակերպված կառավարման արդյունքը զարգացող համայնքն է․ Գուրգեն Մարտիրոսյան

Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ, ՏԻՄ  ավագանու համամասնական «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի առաջին համար Գուրգեն Մարտիրոսյանի կառավարման տարիները եղել են Գավառի զարգացման եւ բարեկարգման տարիները, ինչի արդյունքում, այսօր համայնքապետը վայելում է համաքաղաքացիների եւ տարածաշրջանի ազգաբնակչության վստահությունը։ 
Դրա վկայությունն էր նաեւ, այսօր,  Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված հոծ բազմությունը, ովքեր մասնակցում էին Գուրգեն Մարտիրոսյանի եւ իր թիմակիցների հավաքին։



Տարածաշրջանի բնակչության շրջանում անցկացված հարցախույզի ժամանակ պարզեցինք հետեւյալը․

-Գուրգեն Մարտիրոսյանի ղեկավարման ժամանակ քաղաքի գլխավոր հրապարակը վերանորոգվեց ու հիմնանորոգվեց, առաջ ո՞վ էր նման բան տեսել։ Քաղաքն ամեն օր զարգանում է, դա էլ հո մեր աչքի առաջ է կատարվում,- ասում է Գավառի ամենաընդդիմադիր հատվածի Հացառատի բնակիչ Միշան։

-Իհարկե, վատ է, որ գյուղերը միավորում են, դա մահ է փոքր գյուղերի համար, բայց ինչ-որ առումով, դա նաեւ լավ է, որ ընդհանուր բյուջե կձեւավորվի ու նպատակային ու գլոբալ ծախսեր կարվեն համայնքների համար,- մեկնաբանում է Հայրավանքի մանկավարժներից մեկը,- Գուրգեն Մարտիրոսյանը լավագույն թեկնածուն է՝ աչքը կուշտ ու գործունյա, Գավառի օրինակով հավատում ենք, որ մեր համայնքներն էլ կզարգանան։


-Գավառում աղջիկս ա պսակված, ինքն էլ հիվանդանոցի աշխատողա, ճժերին կտա մանկապարտեզ ինքն կաշխատի, այ բալա ջան, տնից լավ ա ճժերու հըմար։ Տան ճաշերին պոչ է կպցուն,- պատմում ու ծիծաղում է բերդիկցի մի կին։

Գրեթե, բոլոր կարծիքները նույնաբովանդակ էին՝ քաղաքապետի կառավարման 16 տարիները Գավառի համար եղել են բազմաոլորտ զարգացման տարիներ։ Գավառի սպորտ դպրոցի, մշակույթի ու պարի խմբերի սաների հաջողությունները դարձել են համայնքի հպարտությունը։ Իզուր չէ, որ Գավառը բազմիցս ճանաչվել է լավագույն համայնք։


-Խոշորացված Գավառի հաջողությունների մասին դեռ կսլեք,-հավաստիացնում է սպորտի մարզիչ Արթուրը,- Համաչափ զարգանալու է միավորված Գավառը, ու համայնքի անունը դեռ թնդալու է եւ՛ բեմերում, եվ մարզագորգերում ու ընդհանրապես բոլոր ոլորտների։

Ա․Գ․