Բժիշկ Սեդրակ՝ Մարտունու համայնքապետի պաշտոնի հավակնորդը

03/12/2021 20:11
Բժիշկ Սեդրակ՝ Մարտունու համայնքապետի պաշտոնի հավակնորդը

 Մարտունի քաղաքի ՏԻՄ ընտրություններում, <<Ալաշկերտ>> կուսակցության դաշինքի ցուցակը գլխավորում է Մարտունի ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Սեդրակ Սահակյանը։ Մարտունու ԲԿ-ի պատմության մեջ, նա ամենաերկարատև ղեկավարողն է եղել, 2000-2010թթ։ Ժառանգել է ԲԿ-ն՝ 26 ամսվա բուժ աշխատավարձերը չմուծած։ Տանիքը՝ վթարային՝ 2120 քմ, ծննդատանը ջրի բացակայության պայմաններով։ Այս խնդիրների լուծումից հետո, Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ Նվեր Պողոսյանն իր յուրայիններով որոշում են հանդուգն ու ըմբոստ տնօրեն Սեդրակ Սահակյանից ազատվել՝ նրան հանձնելով իրավապահներին։ Դատարանը 3 անգամ անվավեր է ճանաչում մարզպետի անօրինական որոշումը։ Շուրջ 1 տարի տեղական իշխանությունը խոչընդոտելով, թույլ չի տալիս բժշկին զբաղվել իր մասնագիտությամբ։


Ներկայումս, բժիշկ Սահակյանն աշխատանքը համադրում է Մարտունու ծծնաբերական ԲԿ-ի, Մարտունու ԲԿ-ի ԿՈՎԻԴ բաժանմունքի, Գավառի ԲԿ-ի և Երևանի մասնավոր ԲԿ-ներից մեկի հետ։ Պահանջված բժշկի անհրաժեշտությունը զգացվում է ամենուր։ Ի՞նչ է խոսում Մարտունին Սեդրակ Սահակյանի մասին։

-Ազգասեր հայորդի է։ Նա ՌԴ-ից տեղափոխել է իր թոռներին Հայաստան, որպեսզի երեխաները պահպանեն հայի ինքնության գաղափարը,-պատմում է դպրոցներից մեկի ուսուցչուհին,- Նարկոզի բժիշկ է, պահանջված մարդ։ Միջնորդ՝ հիվանդի ուԱստծո միջև։

-Զուր չէ, որ նրա նախաձեռնող խումբը կարգեց նրան ցուցակը գլխավորող,-պատմում են մարտունեցիները,- Սահակյան 3 եղբայրները հարգված բժիշկներ են։ Սեդրակ Սահակյանն ունի բժիշկ- վիրաբույժ որդի՝ Սուրեն Սահակյանը, ով աշխատում է Երևանի <<Աստղիկ>> ԲԿ-ում։Դուստրը ևս հասարակությանը պիտանի մարդ է։ Թեկանծու Սահակյանն ունի լավ ընտանիք։ Սեդրակ Սահակյանի վաղամեռիկ հայրը լավ տնտեսագետ էր, Ադոնցի աշակերտն է եղել, մայրը բանասեր է, որը ներկա պահին որդու հետ է,-պատմում էին տեղաբնակները։

Շտաբում հանդիպեցինք Սեդրակ Սահակյանին։ Բժիշկն ավելի շատ երկրի ներկա իրավիճակից էր անհանգիստ, քան իր ընտրության արդյունքներից։ Մեր զրույցը ընտրական թեմայից շեղվեց։

-Մեր ինքնությունը պահելու խնդիր ունենք, պետականություն ու հայրենիքը վտանգված է։ Ազգը քնած է լեթարգիական քնով։ Թշնամին մեր տանն է։ Ինչպե՞ս պահենք ինքներս մեզ, որ չխելագարվենք․․․մտահոգ ասաց թեկնածուն,-Ծանր տպավորություն է թողել ինձ վրա ընտրական հանդիպումները, տարածաշրջանի մարդկանց հետ, հասկանո՞ւմ եք, մարդիկ անտարբեր են,նրանց միտքն արտագաղթն է, երկիրը լքելը։ Հայաստանը երկիրը սիրող միապետի կարիք ունի, ով կփրկի երկիրն ու ժողովրդին։ Պատմական խաչմերուկում ենք կանգնած։ Հայի ինքնությունը պահելու խնդիր ունենք,-մտահոգ ասաց բժիշկը։

Նարինե Հասրաթյան