Հայրենատեր ու պահանջատեր լինենք․Հարազատ Կարապետյան

03/12/2021 20:10
Հայրենատեր ու պահանջատեր լինենք․Հարազատ Կարապետյան

Արագածոտնի մարզի Աշտարակի ավագանու ընտրություններին, ՀՅԴ համամասնական ցուցակով, իր մասնակցության հայտն է ներկայացրել նաև Հարազատ Կարապետյանը։
Թեկնածուն ծնվել է Բյուրականում, մասնագիտությամբ՝ ֆիզիկ, ավարտել է Երևանի Պետական համալսարանը։
Հարազատ Կարապետյանը շրջապատում բնութագրվում է որպես սկզբունքային ու կայուն մարդ, ում ոտքի է հանել ազգի եւ պետականության կորստի վտանգը։


-Հարկավոր է վերագտնել մեր ազգային ինքնությունն ու նկարագիրը։ Կամաց-կամաց հեռանում ենք մեր արմատներից՝ մոռացության տալով մեր պատմական անցյալը։ Այսօր կանգնած ենք պետականության ու ազգային ինքնորոշման ոչնչացման սահամանագծին։ Ետ դարձ չկա, առաջ պետք է գնալ, սակայն՝ ազգային գաղափարախոսության ճանապարհով, որի հիմնաքարերը մեզնից յուրաքանչյուրն է։ Սա է եղել նաեւ այն համոզիչ փաստարկը, որ որոշել եմ մասնակցել ընտրություններին։ Հայրենիքը սկսվում է համայնքից՝ սկսենք ՏԻՄ-երից։ Մեր հայրենաիցներին՝ Աշտարակի, Վանաձորի, Խոյի, կամ՝ Նոյեմբերյանի եւ այլն, կխնդրեմ՝ ընտրություն անել ազգային, ավանդական համայնքի ու այլասեռ բարքերի միջեւ։ Հայրենատեր ու պահանջատեր պիտի լինենք, այլապես պետականություն ենք կորցնում, ոտքի ելնել է պետք՝ հանուն Հայաստանի ու նրա քաղաքացիների,-ասում է Հ․Կարապետյանը։
Արմինե Հակոբյան