Նարեկ Գիրգորյանի կարիերայի արահետը

03/12/2021 20:10
Նարեկ Գիրգորյանի կարիերայի արահետը


Գավառի ՏԻՄ ՔՊ թեկանածու, Գեղարքունիքի  մարզպետի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր, ՔՊ կարկառուն ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանն ընդամենը 30 տարեկան է, բայց հասցրել է պետական այր դառնալ ու հետն էլ անցնել մեդիա դաշտի մսաղացով։ Նրա կերպարը պետական կառավարման համակարգում, մամուլը ներկայացրել է մշտապես սև ֆոնի վրա՝ սկսած հայոց բանակում չծառայելուց մինչ օրենսդիր դառնալը։

Ի վերջո, ո՞վ է իրականում Նարեկ Գրիգորյանը։ Ինչո՞ւ են Գավառի տարածաշրջանի տեղաբնակների որոշ զանգվածներ գնում նրա ետևից։
Ահա այս մտադրությամբ, Նարեկ Գրիգորյանը հայտնվեց ՀԺԱՄ-ի դիտապատկերում։
Նարեկ Գրիգորյանը ծնվել է Նորատուս համայնքում, սովորել է տեղի դպրոցում։ Ըստ համայնքի բնակիչների, Նարեկը զինվորական դաստիարակություն է ստացել ընտանիքում, հանձինս, ոստիկան հոր՝ Հարազատ Գրիգորյանի, ով համայնքում, աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով և խստաբարո մարդու համբավով։
Ավարտելով Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, Ն․Գրիգորյանը աշխատանքի է ընդունվում Սևանի ՊՈԱԿ-ում, որպես՝ տեսուչ։
2018թ հեղափոխությունից հետո,նշանակվում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
2020թ ԱԺ պատգամավոր է դառնում՝ ՔՊ ցուցակով։
Ներկա պահին, առաջադրել է թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում՝ ակնկալելով դառնալ խոշորացված Գավառի ղեկավարը։
Մեր այն հարցին, թե ձեր երիտասարդ կյանքը ինչու՞ եք կապել ՔՊ-ի հետ, երբ ինքներդ էլ եք համոզվում, թե ուր է տանում երկիրը իշխող կուսակցությունը, Նարեկ Գրիգորյանը տվեց կտրուկ պատասխան․
-Ես երբեք դավանափոխ չեմ լինի։ Ընդդիմադիր ընտանիքից եմ սերում, այդպիսին էլ մնալու եմ։
-Ինչու՞ եք ՏԻՄ համակարգ տեղափոխվում ԱԺ-ից հետո։
-Գիտեմ ՏԻՄ բոլոր օրենքներն ու հիմնախնդիրները։ Օրինակ Հացառատ համայնքում, ներկա պահին 2 մանկապարտեզի կարիք կա։Միայն տեսնեք այդ մանկապարտեզների ներկա վիճակը,ապակիները՝ կոտրված, լքված ու անտեր շենքեր են դարձել։Մինչդեռ, այդտեղ կարող են հարյուրավոր մանուկներ կրթվել։
-Ինչու՞ է հաճախ մամուլը ձաղկում ձեզ։
-Սուտը շատ է իմ անձի հանդեպ։ Ես շփվող ու անկեղծ մարդ եմ։ Չեմ մերժում ոչ մի հրավեր, գնում եմ զրույցի ու բանավեճի։ Հաճախ էլ իմ բարբառով, քյավառցու լեզվով եմ խոսում։ Դա իմն է, իմ հարազատ բարբառն է, որով հպարտանում եմ։

Գ․Վանյան