Նիկոլի Ալենն ավելի լավ է չպատասխաներ ռուս լրագրողին և չխայտառակվեր

24/11/2021 22:47
Նիկոլի Ալենն ավելի լավ է չպատասխաներ ռուս լրագրողին և չխայտառակվեր

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անգրագետ Ալենի և "Կոմսոմոլսկայա Պրավդա"-ի թղթակից Դմիտրի Ստեշինի միջև տեղի ունեցած հարցուպատասխանի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ԱԺ-ն, որն ավելի լավ կաներ չպարզաբաներ և չհրապարակեր ԱԺ նախահագի պաշտոնը զբաղեցնեողի պրիմիտիվ և տգետ մտքերը...
Այսպես, ռուս լրագրողի այն մտքին, թե

"Դուք հանձնել եք Ղարաբաղը...Կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ...",

Ալենը պատասխանել է.

"... Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաև հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ..."
Հետքարքիր է իմանալ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող դիլետանտից, թե Ռուսաստանն ինչպե՞ս հանձնեց Արցախը...

ՌԴ-ն ռազմական կամ քաղաքական առումով ներկա՞ էր Արցախում, որ այն հանձեց Բաքվին...

Անգրագետ Ալենը ռուս լրագրողի ասածին ի պատասխան կրկին ամբոխավարությունն է առաջ տանում և խոսում հայ հասարակության անունից... Ո՞ր հասարակության կարծիքն է Ալենը մեջբերում... Այն, որ դիտում է իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները և դրանց տարածած ապուշությունները և անհեթեթությունները ցիտում և մեջբերում, որոնցից մեկը հենց իր ասած միտք է, թե, իբր, ռուսն է Արցախը հանձնել Ադրբեջանին...
Ալեն՛, ռուս լրագրողը լավ էլ գիտի, թե ինչ է ասում...

Ես և շատերը վաղուց ենք ասել, որ Նիկոլ Անհողն առաջնորդվում էր՝"Չկա Արցախ, չկա Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում" թեզին համապատասխան...

Բայց երբ կապիտուլյանտ Նիկոլը Շուշին նվիրեց թուրքերին և դատարկեց Ստեփականերտը, Մոսկվայում շատ լավ հասկացան Նիկոլի ծրագրերը և կանխեցին այն թույ չտալով Նիկոլ Անհողին ամբողջ Արցախը նվիրել Իլհամին...

Մոսկվայում գիտեին, որ դրանից կարճ ժամանակ անց, ՀՀ-ից դուրս կբերվեր ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանը կանցներ Թուրքիայի ազդեցության ոլորտի ներքո...
"Կոմսոմոլսկայա Պրավդա"-ի լրագրողը նաև հիշեցրեց Ալենին, թե ինչպես համապատասխան օրենքներ ընդունելով ՀՀ իշխանությունները խոչնդոտեցին Դոնբասից կամավորների գալուն Արցախ... Սակայն Ալենը, "մոռանալով", թե ինչպես պատերազմի ժամանակ Արցախի նախագահ կոչվածը և Նիկոլ Անհողը "համեցեք պատերազմի" կոչերով էին հանդես գալիս և հասկացնում, որ կռվողների պակաս կա, լկտիաբար հակադարձեց, թե մենք, իբր, 25 հազար զինծառայողներ ենք ունեցել այդտեղ...

Ի դեպ, Ալենը մեր պարտությունը "բարդեց" բայրաքթարների վրա, որոնք հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով... Այս վերջին մտքի կապակցությամբ հիշեցնեմ ՌԴ նախագահի հայտնի հարցազրույցը, որի ժամանակ վերջինս հայտարարեց, որ ի՛նչ Հայաստանը խնդրել է, այն էլ ստացել է, որին Նիկոլ Անհողը պատասխանեց "լռությամբ"՝ համաձայնելով Պուտինի ասածի հետ...

Հարց է առաջանում, իսկ ինչու՞ ՀՀ իշխանությունները չէին խնդրել ռուսական կողմին մեզ տրամադրել "հակաբայրաքթարյան" տեխնիկա, որն առկա է ռուսական բանակում...

Պատասխանը շատ պարզ է՝ չեն ցանկացել ունենալ...

Ինչ վերաբերվում է 25 հազար զինծառայողի առկայությանն Արցախում, ապա նշեմ, որ մահաբեր Նիկոլը հայտարարում էր 30-35 հազար իր կողմից "փրկված" զինվորների մասին...
Ափսոս, Ալենը ռուս լրագրողին նաև չպատմեց, թե ինչպես պատերազմից մեկ տարի առաջ իրենց իշխանությունը հույժ գաղտնի 00038 հրամանով կրճատել էր Արցախում տեղակայված 5 գնդերը, իսկ պատերազմի ժամանակ էլ չէր իրականացնում լրահավաք...
Ալե՛ն, լավ կլինի լռեիր կամ էլ "Կոմսոմոլսկայա Պրավդա"-ի լրագրողին ներկայացնեիր, թե ինչպես է թարգմանվում ՌԴ նախագահի ազգանունը հայերենից ռուսերեն, ինչպես նաև ներկայացնեիր, թե, ինչպես է ձեր իշխանության պատճառով Հայաստանը հայտնվել "ռսի ոռում", որն, ի դեպ,Ալենի բառապաշարն է...

Գագիկ Համբարյան