Է․ Բոջուկյանի ընտրական բանակն ամենամեծն է

24/11/2021 12:10
Է․ Բոջուկյանի ընտրական բանակն ամենամեծն է

Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում, այս օրերին,  իսկական  ընտրական պատերազմ է սկսել ՏԻՄ 10 թեկնածուների միջև։

Առաջին հորիզոնականում անխնա իրար են ցեխոտում ՔՊ-ականներ մարզպետ՝ Արամ Խաչատրյանն ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Վերջիններս, տեղական հեռուստաընկերությանը մերժել են իրար հետ  բանավեճի հրավերը՝ տարբեր պատճառաբանություններով։
Համառ լուրեր են  պտտվում, որ ստվերային համաձայնություն կա որոշ դաշինքների միջև,որն անզեն աչքով դեռևս  աննկատելի է։
Վանաձորցիների խոսքերով, միայն իրենց քաղաքից, 24 անհետ կորած զինվորներ կան՝ նոյեմբերի 16-ի մեկ օրյա պատերազմից հետո։
Ըստ նրանց, պատերազմական միջադեպերն ու զոհված, կորած, գերի ընկած զինվորների ֆոնին, խամրում է ընտրական կիրքը, պատերազմի ուրվականն էլ  բթացնում  ապագա ղեկավար ընտրելու ցանկությունը։
ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված, թեկնածուներիը  դադարեցրել էին քարոզարշավները։ Փորձեցինք, ընտրական վերջին շաբաթների ընթացում՝ Շահումյան, Դարպաս, Փամբակ, Վանաձոր ընտրողների լայն շերտերում, շոշափել մարդկանց տրամադրվածությունը՝ թեկնածուների նկատմամբ։
Փոխվե՞լ են  արդյոք, մարդկանց կարծիքները  10 թեկնածուների հանդեպ, թե՞՝ ոչ։
Ըստ հարցումների, վանաձորցիների մեծամասնությունը, որպես միավորված համայնքի ղեկավար, շեշտում էին Բոջուկյան եղբայրների՝ սև գոտի,աշխարհի չեմպիոն՝ Վարդանի, Էդգարի և եվրոպայի չեմպիոն՝ Վահանի  անունները, որոնց հաղթանակներն ու նվաճումները, բազմիցս  բերկրանք ու հպարտություն են պարգևել համաքաղաքացիներին ու դարձել անմոռանալի մի թանկ հիշողություն։
-Երանի այդ օրերին, ինչքան անհոգ ու ուրախ էինք,-հիշում են Բազումի բնակիչները,- Ապրում էինք Բոջուկյան եղբայրների հաջողությամբ, որոնք աշխարհով մեկ ծածանում էին հայոց եռագույն ու թնդացնում Վանաձորի անունը։ Ճիշտ կլինի, որ նման մարդիկ գան կառավարման ղեկին, որպես հանրահայտ հայորդիներ,որոնք ավելի լավ գիտեն հաղթանակի ու նրա նվաճման թանկ գնի մասին,-հավաստիացնում էին մեզ հետ զրուցող տեղաբնակները,-Երեկ, բակային հանդիպում էր աշխարհի չեմպոնի՝ Էդգար Բոջուկյանի հետ՝ հարց ու պատասխանով։

Համոզվեցինք, որ եկել է գործելու ժամանակը։


Այսպես ներշնչվեցինք Էդգար Բոջուկյանի հետ հանդիպման ժամանակ,-պատմեցին բազումցիները,-սա Բոջուկյան Էդգարի առաջին ընտրությունը չէ։Վանաձորը մինչև օրս, տպավորված է  վերջին՝ ԱԺ արտահերթ ընտրություններով, երբ  Վանաձորի <<Հայք>> հրապարակը, հանրության բազմամարդ լինելուց ծփումէր։ Թե ինչու ԲՀԿ-ն չանցավ ԱԺ՝ չհասկացանք,-պատմեցին բնակիչները։  



-Թեկնածուներ կան, որ կռվում են միմյանց հետ,  այ էս վախտ, ճամփորդի բախտն էլ  կբերի,-կատակեց մի վանաձորցի,-9 թեկնածու կկռվեն, աշխարհի չեմպիոնն էլ, սրանց վազանց կանի,-ենթադրեց մեր զրույցն ունկնդրող տարիքով մարդը։
 Վանաձորում, աջ ու ձախ,  տխուր պատկերների էինք  հանդիպում՝ քանդված, ներհամայնքային ճանապարհներ, չլուսավորված երկրորդական փողոցներ։
 Շուրջ 320 անօթևան ընտանիքներ ու համատարած աղքատություն։
Աղբի մեջ կորած քաղաքում, ժպիտ ու ծիծաղ չկար։ Փոխարենը, հանդիպում էինք գլխիկոր ու հուսահատ դեմքերի։
Խաբված ու հուսալքված հայրենի կառավարությունից, վանաձորցիները մոլորված են 10 թեկնածուների ընտրության հարցում։
Ըստ նրանց, մարդկային կերպարի, շողացող անունը Էդգար Բոջուկյանինն  է։
-Բակային հանդիպումների  ժամանակ, տեսնել է պետք, թե ինչ համակ ուշադրությամբ են մարդիկ լսում ու հավատով լցվում թեկնածուի նկատմամբ,ումից ուժ ու հավատ ենք ստանում,-ասաց Նարեկացի փողոցի  մանկավարժ բնակիչը,-Էդգարը լայն շրջապատի մարդ է, մշակութային մարդ, Աստծուն հավատավոր, բարի մարդ, լավ ընտանիքից սերած։ Փառքերն ու տիտղոսները նրան չեն փոխել։ Կիրովականցուն հատուկ կոլորիտով օժտված տղա է՝ մարդկային լավ հատկանիշներով, կառավարման հատուկ ընդունակություններով։ Գագիկ Ծառուկյանի գործոնն էլ է մեծ նրա կյանքում։ Վանաձորցիք շատ ու շատ , գեղեցիկ միջոցառումների ականատեսն են եղել, երբ ԲՀԿ տարածքային ղեկավար՝ Է Բոջուկյանն իր համաքաղաքացիների համար իսկական տոն էր կազմակերպում։ Հավատում եմ, որ Վանաձորը Էդգարին կընտրի այս անգամ,-ասաց նախկին մանկավարժը։
 
Լուսինե Մարգարյան